Տեղի կունենա HOMING EXPO 2024 ցուցահանդեսը

Վերջին լուրերը
Տեղի կունենա HOMING EXPO 2024 ցուցահանդեսը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

HOMING EXPO 2024-ը վերանորոգման, կահավորման, էքստերիեր-ինտերիեր դիզայնի և հարակից ոլորտներում խոշոր ցուցահանդես է, որը հնարավորություն է տալիս այս ոլորտներով հետաքրքրված կամ ոլորտների ծառայությունների կարիքն ունեցող մարդկանց միանգամից մեկ հարթակում հանդիպել ոլորտների առաջատար և լավագույն առաջարկները ներկայացնող ընկերություններին:

Հիմնական ոլորտները

- Advertisement -
Տեղի կունենա HOMING EXPO 2024 ցուցահանդեսը

Վերանորոգում, կահավորում, ինտերիեր դիզայն, էքստերիեր դիզայն, կանաչապատում, օդափոխություն, ջեռուցում, ջրամատակարարում, անվտանգության համակարգեր, դռներ, պատուհաններ, դարպասներ, լուսավորություն, շինարարական գործիքներ, կենցաղային տեխնիկա, սպասք, դեկոր, անկողնային պարագաներ, խոհանոցային պարագաներ, մաքրման ծառայություններ, արևային էներգիայի մատակարարներ:

Ի՞նչ է սպասվում մասնակիցներին

Ցուցահանդեսին ներկայացված են 70-ից ավել ընկերություններ՝ բոլորը հատուկ առաջարկներով և զեղչերով:

Տարածքում հասանելի են մանկական խաղանկյուններ, սննդի և սուրճի կետեր, կա առանձին անկյուն՝ արվեստի օբյետների ցուցադրության, սպասքադրման, մաստեր-կլասներ, ինչպես նաև մեծ խաղարկություն:

Կազմակերպիչ

HOMING EXPO 2024 ցուցահանդեսը կազմակերպվում է առաջին անգամ և համարվում է Big Projects ընկերության կողմից կազմալերպվող TOON EXPO անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի հեղինակավոր ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունը և լինելու է ամենամյա:

Ե՞րբ, որտե՞ղ

Հունիսի 7, 8, 9

ժամը՝ 11:00-20:00

Վայրը՝ Մերիդիան ցուցահանդեսային համալիր(Ոսկերիչների 1):

Ցուցահանդեսին մասնակցելու համար գրանցվեք այստեղ։

Մուտքն ԱԶԱՏ է:

Գործելու են անվճար ավտոբուսներ ՀՀ Հրապարակից դեպի Ոսկերիչների մեկ՝ 30 րոպեն մեկ:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները