20.1 C
Yerevan
Sunday, June 4, 2023

ՀՀ ՊՆ-ն բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման մրցույթ է հայտարարում

spot_img
Վերջին լուրերը
ՀՀ ՊՆ-ն բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման մրցույթ է հայտարարում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ` պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով։

2022թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար հետևյալ մասնագիտացումներից մեկով.

  • մեքենայական ուսուցում,
  • տվյալների ճարտարագիտություն,
  • տվյալների վերլուծություն և վիճակագրություն

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև 2023. հունվարի 10-ը ներառյալ:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար գործում է էլ. փոսթ՝ ai.1991@mil.am։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները
spot_img