Հայտնի են Apple-ի ամենամյա WWDC համաժողովի անցկացման օրերը

Վերջին լուրերը
Հայտնի են Apple-ի ամենամյա WWDC համաժողովի անցկացման օրերը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ը հայտարարել է WWDC 2024 մշակողների ամենամյա համաժողովի ժամկետները։ Միջոցառումը կանցկացվի հունիսի 10-ից 14-ը՝ առցանց ձևաչափով։ Համաժողովում ընկերությունը կներկայացնի «նոր iOS, iPadOS, macOS, watchOS, tvOS և visionOS օպերացիոն համակարգերը»:

Որոշ մշակողներ և ուսանողներ կկարողանան դիմել հունիսի 10-ին Apple Park-ում կայանալիք հիմնական շնորհանդեսը դիտելու համար: Տեղերի քանակը սահմանափակ է լինելու։

- Advertisement -
Հայտնի են Apple-ի ամենամյա WWDC համաժողովի անցկացման օրերը

Շնորհանդեսի ժամանակ Apple-ը կարող է բացահայտել արհեստական ​​ինտելեկտի ներդրման իր ծրագրերը, գրում է The Verge-ը։ 2024 թվականի փետրվարին ընկերության ղեկավար Թիմ Կուկն ասել էր, որ ընկերությունը կներկայացնի գեներատիվ AI ոլորտում իր զարգացումները «այս տարվա վերջին»։ Մարտին Bloomberg-ը հայտնել էր, որ Google-ի հետ քննարկումներ է սկսել iPhone-ում Gemini AI-ի հնարավորությունները ավելացնելու վերաբերյալ: Աղբյուրների համաձայն՝ տեքստի և պատկերների ստեղծման գործիքները կարող են հայտնվել iOS-ում 2024 թվականին։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները