Հայտնի են տնտեսագիտության ոլորտում 2021-ի Նոբելյան դափնեկիրները

Վերջին լուրերը
Հայտնի են տնտեսագիտության ոլորտում 2021-ի Նոբելյան դափնեկիրները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Այս տարի տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է աշխատանքի տնտեսագիտության և պատճառահետևանքային կապերի հետազոտության մեջ ներդրումների համար։

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներն են ամերիկացի Ջոշուա Անգրիստին, հոլանդացի Գվիդո Իմբենսին և կանադացի Դևիդ Քարդին։

- Advertisement -
Հայտնի են տնտեսագիտության ոլորտում 2021-ի Նոբելյան դափնեկիրները

Մրցանակի կեսը ստացել է Քարդին, մյուսը կեսը`Իմբենսը և Անգրիստը:

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի հայտարարության համաձայն`տնտեսագետները մրցանակին արժանացել են՝ «ոչ գիտական հետազոտությունների արդյունքները գիտական նպատակների ծառայեցնելուն միտված մեթոդաբանության մշակման համար»։

Ավելի վաղ հայտնի էին դարձել Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Նրանք են «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը և ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսսան:

Նրանք պարգևատրվել են «խոսքի ազատության համար խիզախ պայքարի համար»: Մուրատովը դարձել է 11 տարվա ընթացքում Ռուսաստանից առաջին Նոբելյան դափնեկիրը։

Տեխնոլոգիական, գիտական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները