Հայտնի են Entrepreneurship World Cup 2022-ի ազգային փուլի կիսաեզրափակիչ անցած թիմերը

Վերջին լուրերը
Հայտնի են Entrepreneurship World Cup 2022-ի ազգային փուլի կիսաեզրափակիչ անցած թիմերը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (AUA EPIC) հայտարարել է EWC 2022 մրցույթի ազգային կիսաեզրափակիչ փուլ անցած մասնակից թիմերին։   


110 թիմերից 99-ը հաղթահարել են նախնական փուլը, իսկ 34-ն անցել են կիսաեզրափակիչ փուլ։ Ընտրությունն իրականացվել է 48 մասնագետների կողմից, որոնք յուրաքանչյուր հայտ ուսումնասիրել և գնահատել են՝ ըստ EWC-ի միջազգային գնահատման ստանդարտների։ 

- Advertisement -
Հայտնի են Entrepreneurship World Cup 2022-ի ազգային փուլի կիսաեզրափակիչ անցած թիմերը

EWC մրցույթի ազգային կիսաեզրափակիչ փուլը կանցկացվի օգոստոսի 1-ին և 2-ին։ Իսկ եզրափակիչ փուլ անցած մասնակիցները օգոստոսի 4-ից 12-ը կմասնակցեն որակավորված մասնագետների և բիզնես խորհրդատուների հետ անցկացվող մեկ շաբաթյա հիբրիդային դասընթաց-հանդիպումների, որի ընթացքում մասնագետները կօգնեն թիմերին պատրաստվել ազգային եզրափակչին։ 

Ազգային եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 13-ին՝ Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում։ Այն հագեցած կլինի ոգեշնչող ելույթներով, հետաքրքիր պանելային քննարկումով, ներկա կլինեն հատուկ հյուրեր, ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներ և ձեռնարկատերեր:

EWC միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի մեկի փոխարեն ունենալու է երկու ներկայացուցիչ, ինչը փաստում է հայաստանյան ստարտափ համակարգի դրական աճի մասին։

EWC-ի ազգային եզրափակչին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 10-ը գրանցվել այստեղ։

EWC 2022. Ձեռներեցության աշխարհի գավաթի մասնակցության հայտերը բաց են։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները