ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
Առաջին 10 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը» (143.9 մլրդ դրամ), որի հաջորդում է «Գազպրոմ Արմենիան» (52.3 մլրդ դրամ) ըստ հաջորդականության ցանկը շարունակում են «Գրանդ Տոբակո»(45 մլրդ դրամ), «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» (24.4 մլրդ դրամ), «Ագարակի Պղնձա-մոլիբդենային կոմբինատ» (19.5 մլրդ դրամ), «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» (18.1 մլրդ դրամ), «Մոբայլ սենթր արթ» (17.5 մլրդ դրամ), «Ջի Թի Այ Արմենիա» (16.9 մլրդ դրամ), «Սի Փի Էս Էներջի Գրուպ» (16.9 մլրդ դրամ), «ՄՏՍ Հայաստան» (15.9 մլրդ դրամ) ընկերությունները։
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 185 միլիարդ 839 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 304 միլիարդ 275 միլիոն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ամբողջական ցանկերը հասանելի են այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։