Ո՞վքեր են ստանում Golden Kitty մրցանակ
Այս տարի Golden Kitty մրցանակաբաշխության 2021-ի դափնեկիրները պատմության մեջ են մտնելու անցյալ տարիների հաղթողների հետ, ինչպիսիք են Figma-ն, Robinhood-ը:
2017-ից իրականացվող ամենամյա մրցանակաբաշխությունը նախորդում է քվեարկության փուլը։ Այս փուլում յուրաքանչյուր ոք կարող է քվեարկել և օգնել նախընտրած թիմին կամ «արտադրանքին» հաղթանակ տանելուն։ Քվեարկությունը իրականացվում է առցանց եղանակով և ամբողջ աշխարհից բազմաթիվ մարդիկ արտահայտում են իրենց նախընտրությունները մասնակցելով բաց քվեարկությանը։
Մրցանակաբաշխությանը իրավունք ունեն մասնակցել այն ապրանքները, որոնք գործարկվել են Product Hunt-ում 2021 թվականին:
Այս տարի քվեարկությունը ընթանում էր 25 կատեգորիաներում մինչև կիրակի՝ հունվարի 16-ը։
Հայկական ընկերությունները
Հիշեցնենք, որ այս տարի մրցանակաբաշխությանը բազմաթիվ ընկերությունների ցանկում Golden Kitty-ին մասնակցում են նաև հայկական ստարտափեր՝ Podcastle-ը, Softr-ը, Lucky Carrot-ը, Leanbe-ն, Arloopa-ն և Lrnkey-ն։
Golden Kitty-ի մրցանակները
Հաղթողները ստանում են Golden Kitty մրցանակ և Product Hunt պարգևատրում: Փոխչեմպիոնները ևս առանց մրցանակների չեն մնում։
Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 27-ին։
Golden Kitty մրցանակաբաշխությունն ավելին է, քան պարզապես մրցանակներ հանձնելու արարողությունը:
Տոնակատարության մասնակիցները հնարավորություն ունեն լավ ժամանակ անցկացնել և զվարճանալ «Where It Happens» փոդքաստի հաղորդավարներ Գրեգ Իզենբերգի և Սահիլ Բլումի, Product Hunt-ի հիմնադիր Ռայան Հուվերի հետ, զարմանալ թվային աճպարար Ջոնի Վուի հնարքներից, վայելել Sofar Sounds-ի կենդանի երաժշտությունը, խաղալ տեխնոլոգիական թեմաներով խաղեր՝ կազմակերպված The Big Quiz Thing-ի կողմից ։
Product Hunt-ը ներկայացնում է լավագույն նոր արտադրանքները: Սա նորարարությունների սիրահարների համար հարթակ է, որտեղ նրանք կարող են կիսվել և ծանոթանալ բջջային հեռախոսի վերջին հավելվածների, կայքերի, ապարատային նախագծերի և տեխնոլոգիական ստեղծագործությունների: