Հայկական Stylebit ստարտափը Product Hunt-ում է

Վերջին լուրերը
Հայկական Stylebit ստարտափը Product Hunt-ում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Stylebit ստարտափն այսօր պայքարում է Product Hunt-ում «Օրվա պրոդուկտ» դառնալու համար:

Քվեարկե՛ք Stylebit-ի օգտին՝ անցնելով հղումով:

Stylebit-ը թիմ աշխատանքի և համագործակցության կառավարման գործիք է: Այն թույլ է տալիս կիսվել գաղափարներով, ավտոմատացնել առաջադրանքների ստեղծման ու կիսման գործընթացը, մշակել դիզայնի ռազմավարություն և ապահովել դիզայնի գործընթացի ողջ շղթայի համակարգվածությունը:

Ինչպե՞ս «լեզու գտնել» Product Hunt-ի հետ

Ստարտափի հիմնադիրները Խաչատուր Վիրաբյանը, Մովսես Սապոնջյանը և Հովհաննես Ղևոնդյանն են: Ստարտափի վրա սկսել են աշխատել 2018 թվականից և ներկա տարբերակը թողարկել նախորդ տարի:

Stylebit-ը նախասաղմնային փուլում ներդրումներ է ներգրավել Formula VC և BigStory վենչուրային ֆոնդերից:

Ստարտափի մասին նորություններին հետևե՛ք նրանց ԼինքդԻնում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները