Կրթական Popup School ստարտափի համահիմնադիր Սուրեն Ալոյանն իր ԼինքդԻնյան էջում հայտարարել է, որ ստարտափը նախասաղմնային փուլում $540 հզր ներդրում է ներգրավել՝ ընդհանուր $6մլն գնահատմամբ:
PopUp School-ը էլեկտրոնային ուսուցման անհատականացված հարթակ է՝ ուղղված 8–12-րդ դասարանների աշակերտների հնարավորությունների ընդլայնմանը: Հարթակն աջակցում է աշակերտներին՝ առաջարկելով դասեր, որոնք մշակված են՝ նրանց ուսուցման անհատական ոճը հաշվի առնելով:
Հարթակի համահիմնադիր Սւորեն Ալոյանը Popup School-ն անվանում է «կրկնուսույցների օնլայն այլընտրանք»: Օնլայն օգնական, որը ուսուցիչների կողքին է՝ ընտրված առարկաների դասերի ստեղծման հարցում, և որը աշակերտների կողքին է՝ նրանց առանձնահատկությունների համապատասխան դասեր առաջարկելով:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: