Հայկական Podcastle-ը կհամագործակցի Acast փոդքասթային ընկերության հետ

Վերջին լուրերը
Հայկական Podcastle-ը կհամագործակցի Acast փոդքասթային ընկերության հետ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Acast-ը՝ աշխարհի առաջատար անկախ փոդքաստային ընկերությունը, սկսում է նոր համագործակցություն Podcastle-ի հետ՝ իր փոդքասթերներին առաջին անգամ հասանելի դարձնելով լավագույն ձայնագրման և խմբագրման ծրագրակազմը:

Podcastle-ը բոլորը մեկում լուծում է փոդքասթ արտադրության ոլորտում, որն ունի բոլոր այն գործիքները, որոնք անհրաժեշտ են ստեղծողներին՝ ձայնագրելու և խմբագրելու իրենց հաղորդումը ստուդիային որակով:

«Սա առաջին անգամն է, որ մենք երբևէ առաջարկել ենք աուդիո ձայնագրման և խմբագրման տարբերակ մեր փոդքասթերներին, ուստի մեզ անհրաժեշտ էր գործընկեր, որը կմատուցեր հուսալի, միջազգային մակարդակի ծառայություն: Podcastle-ի հետ մեր համագործակցության շնորհիվ Acast-ի յուրաքանչյուր ստեղծողի այժմ հասանելի է ստուդիայի որակի ծրագրային ապահովում՝ բոլորովին անվճար», նշել է Acast-ի պրոդուկտ մենեջեր Ջեննի Աբոնդը։

Podcastle-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արտավազդ Երիցյանն իր հերթին նշել է, որ Podcastle-ի ինտուիտիվ ձայնագրման և խմբագրման գործիքների հավաքածուն Acast-ի տարածման և դրամայնացման հսկայական հարթակի հետ համատեղելով՝ փոդքասթերներն այժմ իսկապես ունեն մեկ պատուհան իրենց հեռարձակման բոլոր կարիքները բավարարելու համար։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները