Հայկական CoinStats ստարտափը ներգրավել է 3,2 մլն դոլար ներդրում

Վերջին լուրերը
Հայկական CoinStats ստարտափը ներգրավել է 3,2 մլն դոլար ներդրում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2017 թվականին հիմնադրված կրիպտո ներդրումների կառավարման CoinStats հարթակը ներգրավել է $3․2 միլիոն ներդրում, հաղորդում է Yahoo Finance-ը։ Միջոցները կուղղվեն ապակենտրոնացված ֆինանսների (DeFi-ի) համակարգում ընկերության գործունեության ընդլայնմանն ու DeFi-ը հավելվածի 1.2 միլիոն ակտիվ օգտատերերի համար հասանելի դարձնելուն։

Ներդրումային փուլը գլխավորել է Ալեքս Փեքը՝ Hack VC վենչուրային ֆոնդից։ Ներդրողների շարքում է նաև 6th Man Ventures-ի հիմնադիր Մայք Դուդասը: Ստացած ֆինանսավորումը կարևոր նշանակություն ունի հարթակի նոր ֆունկցիոնալը օգտատերերին հասցնելու և հարթակի զարգացման համար:

- Advertisement -
Հայկական CoinStats ստարտափը ներգրավել է 3,2 մլն դոլար ներդրում

2021 թվականին հայկական CoinStats ընկերության օգտատերերի քանակն աճել է 8 անգամ՝ հասնելով ամսական 1․2 միլիոն ակտիվ օգտատերերի։ Արդյունքում ստարտափը 6 անգամ ավելացրեց իր 2021 թվականի եկամուտը և 2022-ին ձեռնամուխ եղավ DeFi-ի ոլորտում նոր գործիքների ստեղծմանը:

Ապակենտրոնացված ֆինանսները բլոքչեյնի վրա աշխատող ֆինանսական ծառայությունների խումբ է, որը թույլ է տալիս ֆինանսական օպերացիաներ կատարել առանց միջնորդի՝ ապահով, վստահելի ու բոլորին հասանելի կերպով։

CoinStats հավելվածի նորամուծությունները թույլ կտան օգտատերերին իրենց կրիպտո ներդրումներից եկամուտ ստանալ։ Այս գործառույթը ավանդական ֆինանսական կառույցներում գործող ավանդների կրիպտո համարժեքն է։

«Այս ներդրումը մեզ կօգնի արագացնել մեր զարգացումը՝ ստեղծելով էլ ավելի լավ ֆինանսական գործիքներ մեր օգտատերերի համար», – ասել է CoinStats-ի հիմնադիր տնօրեն Նարեկ Գևորգյանը։ «Կարևորում եմ մեր ներդրողների աջակցությունը, նրանց հավատը մեր տեսլականին մեզ մղում է դեպի նոր նվաճումներ»:

«Հպարտ ենք աջակցել CoinStats-ին՝ կրիպտո պորտֆելի կառավարման ամենամեծ հավելվածին աշխարհում», – մեկնաբանել է Ալեքս Փեքը՝ Hack VC-ի հիմնադիրը:

2017 թվականին հիմնադրված CoinStats-ը կրիպտո ներդրումային պորտֆելի կառավարման անվճար հավելված և DeFi դրամապանակ է։ Օգտատերերը կարող են հավելվածին կցել ավելի քան 300 բորսաներ ու դրամապանակներ և կառավարել իրենց ներդրումները մեկ տեղից: Այս պահին հավելվածի միջոցով կառավարվում է ավելի քան 500 միլիարդ դոլար արժողությամբ կրիպտո։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները