Հայկական ընկերությունները Կահիրեում մասնակցում են «ԷԴԵՔՍ 2023» միջազգային ցուցահանդեսին

Վերջին լուրերը
Հայկական ընկերությունները Կահիրեում մասնակցում են «ԷԴԵՔՍ 2023» միջազգային ցուցահանդեսին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կահիրեում դեկտեմբերի 4-ին մեկնարկել է «ԷԴԵՔՍ 2023» (EDEX 2023) պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը։

Ցուցահանդեսում 12 ընկերություններ նախարարության աջակցությամբ հայկական «Հայաստան» միասնական տաղավարի ներքո  ներկայացնում են պաշտպանական և անվտանգային ոլորտներում ընկերությունների կողմից առաջարկվող լուծումներն ու արտադրանքը:

- Advertisement -
Հայկական ընկերությունները Կահիրեում մասնակցում են «ԷԴԵՔՍ 2023» միջազգային ցուցահանդեսին

Մասնակից ընկերությունները հնարավորություն ունեն ծանոթանալու առաջատար տեխնոլոգիաների վերջին զարգացումներին, հաստատելու գործարար կապեր,  ձեռք բերելու նոր գործընկերներ, ինչպես նաև «ԷԴԵՔՍ 2023»-ը կարևոր նախադրյալներ է ստեղծում  միջազգային հարթակում հայկական բարձր տեխնոլոգիական ներուժի ու արտադրանքի ճանաչելիության և հեղինակության բարձրացման, ոլորտային ընկերությունների արտադրանքի առաջխաղացման համար:

Ցուցահանդեսն անցկացվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ և զինված ուժերի գերագույն հրամանատար Աբդել Ֆաթահ Էլ Սիսիի հովանավորությամբ: Այս տարի նախատեսվում է շուրջ 400 ոլորտային կազմակերպությունների և 35 հազար այցելուների մասնակցություն: EDEX-ը պաշտպանության և անվտանգության ոլորտի միակ միջոցառումն է, որն ընդգրկում է Աֆրիկան և Մերձավոր Արևելքը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները