Հայաստանը կդառնա աշխարհի հաջորդ խելացի երկիրը. «LoRin Network»-ը գալիս է Հայաստան

Վերջին լուրերը
Հայաստանը կդառնա աշխարհի հաջորդ խելացի երկիրը. «LoRin Network»-ը գալիս է Հայաստան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Պորտուգալական հեռահաղորդակցական «LoRin Network» ընկերությունը պատրաստվում է աշխատել Հայաստանում։ Այս մասին տեղեկանում ենք նրանց ֆեյսբուքյան էջից:

 «LoRin»  ցանցը պատրաստվում է փոխել Հայաստանի ապագան, նշել են հայտարարության մեջ:

- Advertisement -
Հայաստանը կդառնա աշխարհի հաջորդ խելացի երկիրը. «LoRin Network»-ը գալիս է Հայաստան

Ընկերությունն ասում է նաև, որ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ այս գեղեցիկ երկիրը LoRin-ի վերջին գործընկերն է, եւ իրենք չեն կարող երջանիկ չլինել դրանով:  

Այսպիսով, ահա 5 բան, որ LoRin-ն առաջարկում է իմանալ Հայաստանի մասին՝

1. Հայերը հայտնի են որպես շատ բարի և հյուրասեր մարդիկ, որոնք ունեն շատ ուժեղ ընտանեկան արժեքներ և մեծ հարգանք ավագների ու երեխաների հանդեպ:

2. Հայաստանը գինու ամենահին արտադրողներից մեկն է աշխարհում։ Երկրի տեղը շատ հարմար է։ Կան շատ բերրի հովիտներ, որտեղ բարձր որակի խաղող է աճում։

3. Երևանը Հայաստանի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը։ Այն հայտնի է որպես «վարդագույն քաղաք», քանի որ շենքերը կառուցված են հրաբխային ժայռերի տարբեր երանգների վարդագույն քարերով։

4. Հայաստանն ունի իր այբուբենը։ Այն ստեղծվել է մ.թ. 405-406 թթ. գիտնական և վանական Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Այն ներառում է 36 տառ եւ համարվում է աշխարհի առավել առաջադեմ այբուբեններից մեկը։ Արագած լեռան լանջին կա հուշարձան՝ նվիրված հայոց այբուբենին, ինչպես նաև նրա ստեղծողին։

5. Հայկական խոհանոցը եզակի խոհանոցներից է։ Մեթոդները, որոնք օգտագործվում են այդ ավանդական ուտեստների պատրաստման համար, շատ հին են և հարուստ են համերով ու գույներով։ «Տոլման» դրանցից մեկն է, որն ամենատարածված ուտեստներից է։ Այն բաղկացած է աղացած մսից եւ բրնձից, փաթաթված է խաղողի կամ կաղամբ տերեւներով։ Ամեն ինչ արվում է մեծ զգուշությամբ ու համբերությամբ։

Այժմ, երբ դուք մի քիչ ավելի շատ գիտեք Հայաստանի մասին, կարող եք տեսնել, թե որքան զարմանալի է այն։ Սպասեք, քանի որ այս երկիրը կդառնա աշխարհի հաջորդ խելացի երկիրը»,- նշված է ընկերության գրառման մեջ։

LoRin-ը ստեղծվել է կյանքը բարելավելու տեսլականի հիման վրա, որպեսզի Երկիր մոլորակի վրա կայունության մարտահրավերների հաղթահարման լուծումներ առաջարկի: LoRin-ն օգտագործում է IoT տեխնոլոգիաներ և ռազմավարական գործընկերություններ՝ լուծումներ տալու մեր մոլորակի կայունությանը սպառնացող ամենահրատապ մարտահրավերներին՝ օդի աղտոտվածությունից և կլիմայի վերահսկումից մինչև սննդի/ջրի պակաս, վերամշակումից և թափոնների կառավարումից մինչև հրդեհների հայտնաբերում և կանխարգելում: 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները