2023-ի առաջին կիսամյակում Հայաստանում ներդրումների կտրուկ աճ է գրանցվել

Վերջին լուրերը
2023-ի առաջին կիսամյակում Հայաստանում ներդրումների կտրուկ աճ է գրանցվել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ներդրումների կտրուկ աճի մասին։

«2023 թվականի առաջին 6 ամիսներին Հայաստանում ներդրումներն աճել են մոտ 20 տոկոսով, կարծում ենք, որ տարեվերջին ներդրումների և ՀՆԱ-ի հարաբերակցությամբ 2021 և 2022 թվականների ցուցանիշները կգերազանցվեն»,- Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովի ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարը։

- Advertisement -
2023-ի առաջին կիսամյակում Հայաստանում ներդրումների կտրուկ աճ է գրանցվել

Անդրադառնալով ֆորումի թեմային՝ Քերոբյանն ընդգծել է, որ անցյալ տարի հայ-էմիրաթական ապրանքաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը, ինչը ԱՄԷ-ն դարձրել է Հայաստանի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերը։

«Այսօր մեր տնտեսական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ բազմաբնույթ են՝ դրանք ներառում են ֆինանսների, ներդրումների, անշարժ գույքի, առևտրի, արդյունաբերության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության ոլորտները և այլն»,- նշել է նա։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները