Աշնանը բրիտանա-նիդերլանդական Shell էներգետիկ խոշոր ընկերությունը կգործարկի բենզալցակայանների ցանց Հայաստանում:
«Հայաստանում արդեն աշնանը կգործարկվի Shell բենզալցակայանների ցանցը»,- այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ըստ նախարարի՝ ընկերությունը պատրաստվում է նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց բացել: Ծրագիրը կա դեռևս անցյալ տարվանից, հայկական կողմն իր հերթին փորձել է ամեն կերպ աջակցել, խնդիրների դեպքում օգնել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 11-ին Հաագայում Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակում հանդիպել էր Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցած գործարարների թվում էր նաև Shell ընկերության ներկայացուցիչը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։