Հայաստանում կանցկացվի Ձեռներեցության համաշխարհային շաբաթը

Վերջին լուրերը
Հայաստանում կանցկացվի Ձեռներեցության համաշխարհային շաբաթը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC)` որպես Համաշխարհային ձեռներեցության ցանցի (GEN) պաշտոնական ներկայացուցիչ, համախմբել է էկոհամակարգի ներկայացուցիչներին՝ Հայաստանում Ձեռներեցության համաշխարհային շաբաթը տոնելու նպատակով։

Ձեռներեցության համաշխարհային շաբաթը (GEW) միջոցառումների շարք է, որն իրականացվում է յուրաքանչյուր նոյեմբեր ամսին՝ 200 երկրներում միաժամանակ։ Շուրջ 10 միլիոն մարդ մասնակից է դառնում տասնյակ հազարավոր ձեռնարկատիրական միջոցառումների, որոնք օգնում են նրանց առաջին քայլը կատարել այս ոլորտում կամ կատարելագործվել։

Ի՞նչ բիզ-թեք միջոցառումների մասնակցել մինչև տարվա վերջ

EPIC-ի՝  Ձեռնարեցության համաշխարհային շաբաթը Հայաստանում նշելու համագործակցության կոչին արձագանքել են հայկական էկոհամակարգի շուրջ 20 կազմակերպություններ։ Համազգային արշավի նպատակն է խթանել Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությունը, ոգեշնչել հայ ներկա և գալիք ձեռներեցներին, ապահովել նրանց գիտելիքով, փորձով և ծանոթություններով, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար։ 

GEW Armenia 2023-ն անցկացվելու է նոյեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում։ Համապարփակ ծրագիրն ընդգրկելու է տարբեր բնույթի շուրջ 27 միջոցառումներ՝ ելույթներ, պանելային քննարկումներ, կոնֆերանսներ, մրցույթներ և ցուցադրություններ, որոնք իրականացվելու են Հայաստանով մեկ՝ Երևանում, Գյումրիում, Գորիսում և մի շարք այլ համայնքներում։ 

Ձեռնարկատիրական շաբաթվա յուրաքանչյուր օրը կրում է իր հատուկ նշանաբանը, որն այս կամ այլ կերպ սերտորեն կապված է ձեռներեցության ոլորտի հետ։ Միջոցառումների ընթացքում արծարծվելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ձեռներեցության դերը հասարակության մեջ և սոցիալական ձեռներեցության պատմությունը Հայաստանում, ձեռներեցական կրթության և ձեռներեցության ազգային քաղաքականության կարևորությունը, նորարարությունների և ձեռներեցության հատման գծերը և այլ։

Ծրագրի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

- Advertisement -
Հայաստանում կանցկացվի Ձեռներեցության համաշխարհային շաբաթը
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները