«Հայաստանի ներդրումային պոտենցիալը հնարավոր է էականորեն մեծացնել՝ թվային օրակարգն առաջ բերելով». Էդգար Կարապետյան

Վերջին լուրերը
«Հայաստանի ներդրումային պոտենցիալը հնարավոր է էականորեն մեծացնել՝ թվային օրակարգն առաջ բերելով». Էդգար Կարապետյան
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

Թվայնացումը հավասարապես կարևոր է և՛ բիզնես միջավայրի, և՛ պետական համակարգի համար, կարծում է «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, Ռազմավարության և Ինովացիայի տնօրեն Էդգար Կարապետյանը, ով մասնակցում էր «Business: Next station» միջոցառմանը։

Նրա կարծիքով, թվայնացումը պետք է առավել ուղղորդված լինի սպառողների կարիքների բավարարմանը։

- Advertisement -
«Հայաստանի ներդրումային պոտենցիալը հնարավոր է էականորեն մեծացնել՝ թվային օրակարգն առաջ բերելով». Էդգար Կարապետյան

«Բարելավման տեղ ունենք, եթե կարողանանք ճիշտ օգտագործել թվայնացման և ՏՏ ժամանակակից հնարավորությունները: Օրինակ, «Գալաքսի» ընկերությունների խումբը հետևում է նոր պրոյեկտներին, որոնք առնչվում են իր գործունեությանը։ Մենք աջակցելու ենք երիտասարդ կադրերին»,- ասաց Կարապետյանը:

Նրա կարծիքով, Հայաստանի ներդրումային պոտենցիալը հնարավոր է էականորեն մեծացնել, եթե մենք կարողանանք թվային օրակարգն այստեղ բերել։

«Ինդուստրիալ հեղափոխությունը ազդում է բիզնեսի վրա: Աշխարհի բնակչության 67 տոկոսի համար այսօր ինտերնետը հասանելի է: Նախատեսվում է, որ 2025-ին այդ ցուցանիշը կհասնի 70 տոկոսի: Մարդն ինտերնետային տիրույթում, ըստ ուսումնասիրությունների, միջինում 7 ժամ է անցկացնում: Ընդ որում՝ այդ ցուցանիշը տարբեր է զարգացող ու զարգացած երկրներում: Մարդիկ հիմնական մեսինջերներով են շփվում, ինֆորմացիա են փնտրում, օգտվում սոցիալական ցանցերից»,-ասաց Կարապետյանը:

Պատասխանելով պատերազմի մասնակիցներից մեկի հարցին, թե ինչպիսի տեխնոլոգիաներ կարող ենք կիրառել մեր սահմանների հսկողությունը պատշաճ կերպով իրականացնելու համար, Կարապետյանը պատասխանեց, որ հիմնական խնդիրն այն է, որ այս ոլորտում շատ մեծ ներդրումներ են հարկավոր:

«Այդ ներդրումներն անելու համար մենք պետք է որոշ այլ ոլորտներում ներդրումներ չանենք: Խոսքը միլիոնավոր դոլարների ներդրումների մասին է: Հուսով եմ՝ կկարողանանք գտնել մեր մեջ այն ներուժը, որ կարողանանք առանձնացնել այդ միլիոնավոր դոլարների ներդրումները հենց այս ոլորտի համար»,- ասաց Էդգար Կարապետյանը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները