Հայ պատանիները կփորձարկեն իրենց ռոբոտները տիեզերքում

Կազմակերպիչ՝ Bazoomq Space Research Lab և  HyeTech 
Գրանցման վերջնաժամկետ՝
դեկտեմբերի 12, ժամը՝ 10:00

Մրցույթի մասին

Մեկնարկել է «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ը, որի նպատակն է խթանել  STEM կրթությունը՝ մասնավորապես ռոբոտաշինությունը պատանիների և երիտասարդների շրջանում: Նախաձեռնությունն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում, որը բացառիկ հնարավորություն է տալիս հաղթող թիմին գործնականում տիեզերք ուղարկել իր ստեղծած սարքը և մասնակցություն ունենալ համաշխարհային ռոբոտաշինության ու տիեզերական հետազոտությունների բնագավառում։   

Ողջույնի խոսքով հանդես եկան Bazoomq Space Research Lab կենտրոնի համահիմնադիր՝ Հայկ Մարտիրոսյանը, HyeTech-ի ներկայացուցիչ՝ Տիգրան Աստվածատրյանը, Krisp ընկերության համահիմնադիր՝ Դավիթ Բաղդասարյանը: 

«Տիեզերքի հետազոտությունն արդեն երկար տարիներ է, ինչ մեծ հետաքրքրություն է առաջացնում սերունդների շրջանում։ «Քեմուրջյանի անվան տիեզերքի համաերիտասարդական մրցույթ»-ի նպատակն է ձևավորել ձեռնարկատիրական մտածելակերպ ունեցող գիտնականների և տեխնոլոգների երիտասարդ սերունդ, ովքեր հնարավորություն կունենան ուսումնասիրելու տիեզարական հետազոտությունների և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձը: Այս մրցույթն աննախադեպ հնարավորություն է՝ նրանց գաղափարները գործնականում ուսումնասիրելու, փորձարկելու և դրանք կյանքի կոչելու համար»,- նշել է HyeTech կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Աստվածատրյանը: 

«Քեմուրջյանի անվան տիեզերքի համաերիտասարդական մրցույթը» առաջին քայլն է գործնականորեն ցույց տալու, որ տիեզերքն այժմ հասանելի է ավելին, քան երբեք: Իսկ մեր համար առավել ևս կարևոր է դա ցույց տալ երիտասարդ սերնդին՝ ոչ միայն խոսքով, այլև գործով և իրենց իսկ մասնակցությամբ: Նրանք են լինելու մեր զարգացող երկրի սեփական տիեզերագիտության ոլորտի առաջատարները. Քեմուրջյանները, Իոսիֆյանները… : Նման բացառիկ հնարավորությունը շատ ոգեշնչող է և չափազանց հետաքրքիր»,- ասել է Bazoomq Space Research Lab-ի համահիմնադիր՝ Հայկ Մարտիրոսյանը: 

Իսկ մրցույթի ընթացակարգին, ինչպես նաև սարքի տեխնիկական պահանջներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ: 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ