«Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթի» 2022թ. հաղթող դարձած «Այբ» դպրոցի Ad Astra թիմի ստեղծած սարքն ուղարկվել է տիեզերք, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Krisp ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։
«Այսօր պատմական օր է Հայաստանի համար։ Փոքր, բայց հաստատ պատմական։
Հնդկական SkyRoot տիեզերական ընկերությունը սուբօրբիտալ հրթիռ է թռցրել (125կմ), որի մեջ նաև Հայաստանում նախագծված փոքրիկ սարք է տեղադրած, Հայաստանի դրոշը վրան նկարած: Մեր սիրելի դրոշն առաջին անգամ է այսքան բարձր տեղ հայտնվել։»,-նշել է նա։
Այբեցիների նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվել է ենթաուղեծրային հրթիռում և ուղարկվել բաց տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն հատել է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։
Սարքը տիեզերքում մնացել է 2-3 րոպե և այդ ընթացքում չափումներ է իրականացրել, ինչից հետո, ինչպես նախատեսվում էր, հետ է ընկել օվկիանոս։
«Այբ» դպրոցի աշակերտների նախագծած սարքը կուղարկվի տիեզերք
Հրթիռի գործարկման տեսանյութը.
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։