Հայաստանի կառավարությունը նախնական համաձայնություն է ձեռք բերել չինական Temu էլեկտրոնային առևտրի հարթակի հետ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերից տեղական արտադրողներին հնարավորություն կտրվի կազմակերպել փորձնական վաճառքներ, որից հետո նախատեսվում է անցնել լիարժեք գործունեության։
Այժմ Temu-ն Հայաստանում հասանելի է միայն գնումներ կատարելու համար, տեղական բիզնեսը չունի իր ապրանքները կայքում տեղադրելու հնարավորություն։ Նոր համաձայնագիրը հայկական ընկերությունների համար ճանապարհ կբացի դեպի տասնյակ արտասահմանյան շուկաներ, ներառյալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։
Ըստ նախարարի՝ առցանց հարթակների ազդեցությանը դիմակայելը բարդ է, ուստի պետության նպատակն է ստեղծել պայմաններ, որպեսզի հայկական բիզնեսը կարողանա օգուտ քաղել այս գործընթացներից։












