Կազմակերպիչ՝ «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ», ԱՏՁՄ
Որտեղ՝ Գյուղ Լեռնապատ, Լոռի
Երբ՝ Սեպտեմբերի 10-11
Մրցույթի մասին․
Սեպտեմբերի 10-11-ին տեղի կունենա «Հաւք 2022» ԱԹՍ մրցույթը, որն արդեն 2-րդ տարին անընդմեջ մեկտեղում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությամբ հետաքրքրված անհատներին, թիմերին և կազմակերպություններին մեկ վայրում։
Մրցույթի նպատակն է արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անօդաչու թռչող սարքերի միջոցով մասնակից թիմերի կողմից առաջարկել լուծումներ։Առաջադրված յուրաքանչյուր խնդիր բաժանված է լինելու ըստ բարդության՝
- Պարզ՝ դպրոցահասակաների համար
- Միջին՝ սիրողական խմբերի եւ սկսնակ ընկերությունների համար
- Բարդ՝ մասնագիտացված ընկերությունների համար
Մրցույթը կանցկացվի երեք անվանակարգերում. - տարածքում կողմնորոշում, իրերի (օբյեկտների) հայտնաբերում և տարբերակում
- բեռների առաքում
- հեղուկ նյութերի սփռում
Մրցույթին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։