Կազմակերպիչ՝ CyHub Armenia — EIF Cybersecurity Initiative
Երբ՝ դեկտեմբերի 14, 19։00
Որտեղ՝ CyHub Armenia
Միջոցառման մասին.
CyHub Armenia-ի պարբերական միջոցառումների ֆորմատը՝ hackշաբթիները շարունակվում են։ Այս #hackշաբթի Սայհաբ-ում տեղի կունենա հետաքրքիր ու սպասված հանդիպում Հայկ Աստուրյան հետ, ով ԹՈՒՄՈ-ի ճարտարագիտության գծով փոխնախագահն է և մասնագիտացած է կիբեռանվտանգության մեջ։
Հանդիպման ընթացքում վերջինս կպատմի Կոդը և Տվյալները խառնելու անվտանգային հետևանքների մասին՝ ինչպիսի օրինակ են XSS, SQL և Shell Injection-ը, Stack Buffer Overflow-ն և Արհեստական բանականությունում LLM Prompt Injection-ը։ Կքննարկվեն նաև դիզայնի մակարդակով ամրագրման որոշ մոտեցումներ:
Մասնակցել կարող են բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են կիբեռանվտանգությամբ, ուզում են նոր գիտելիքներ ձեռք բերել ու զարգացնել հմտությունները։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։