16.1 C
Yerevan
Sunday, September 25, 2022

ԳՏՏԿ-ն և NVIDIA-ն կրթական ծրագրեր կիրականացնեն

Վերջին լուրերը

ԳՏՏԿ-ն և NVIDIA-ն կրթական ծրագրեր կիրականացնեն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (GITC) հայտարարում է NVIDIA-ի հետ նոր համագործակցության մասին, որի արդյունքում սեպտեմբերից Երևանում և մարզերում ԳՏՏԿ-ի ուսանողների համար հասանելի կլինեն NVIDIA Deep Learning ինստիտուտի (DLI) հայտնի դասընթացները։

NVIDIA-ի աջակցությամբ, ԳՏՏԿ-ն ներդրել է վերջինիս կրթական ծրագիրը՝ NVIDIA DLI Teaching Kits-ը, որն ուսանողներին տրամադրում է անվճար հասանելիություն դասախոսություններին, պրակտիկ վարժություններին, GPU ամպային ռեսուրսներին և այլն:

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել NVIDIA-ի երկու հիմնական դասընթացներին՝ Deep Learning Fundamentals և Fundamentals of Accelerated Computing with CUDA C/C++:

ԳՏՏԿ-ն կիսով չափ կվճարի բոլոր մասնակիցների ուսման վարձը: Կին մասնակիցները կստանան լրացուցիչ զեղչ, իսկ պատերազմի մասնակիցները ծրագրին կմասնակցեն անվճար:

Ծրագիրը հասանելի է Հայաստանի բուհերի այն ուսանողների համար, որոնք սովորում են համակարգչային գիտության կամ հարակից ուղղություններում և ցանկանում են բարելավել իրենց գիտելիքները Deep Learning Fundamentals և Fundamentals of Accelerated Computing with CUDA C/C++ ուղղությունում: Դասերին հնարավոր է մասնակցել ինչպես լսարանային ձևաչափով, այնպես էլ առցանց։

NVIDIA DLI թեմաներից բացի, մասնակիցները կաշխատեն փոքր ծրագրերի վրա, որոնց հիման վրա կչափվի նրանց առաջադիմությունը: Դասընթացներից յուրաքանչյուրը երեք ամիս տևողություն ունի, որոնց ավարտից հետո մասնակիցները կստանան հավաստագրեր:

«DLI դասընթացները նախատեսված են AI  կրթության հասանելիությունը ընդլայնելու համար: Նորագույն տեխնոլոգիաներին նվիրված օնլայն և օֆլայն սեմինարների միջոցով դասընթացները կարող են օգտակար լինել այնպիսի կազմակերպություններին, ինչպիսին է ԳՏՏԿ-ն՝  ուսումնական ծրագիրը հայ ուսանողների համար ընդլայնելու նպատակով»,- նշել է NVIDIA-ի Deep Learning ինստիտուտի տնօրեն Քրեյգ Քլաուսոնը: 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img

Ամենաընթերցվածները