Science ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Google-ին պատկանող բրիտանական Deepmind-ի կողմից մշակված նեյրոնային ցանցն առաջին անգամ գերազանցել է եղանակի ավանդական կանխատեսումները, որոնք վարում է Միջին Հեռավորության վրա Եղանակային Կանխատեսումների Եվրոպական Կենտրոնը (ECMWF):
Արհեստական ինտելեկտը ճշգրիտ կանխատեսում է ստեղծում 10 օրվա կտրվածքով՝ մեկ րոպեից պակաս ժամանակում: Ուսումնասիրությունն ասում է, որ սա քվանտային թռիչք է եղանակի կանխատեսման մեջ:
Ըստ Deepmind’s-ի հետազոտությունների գծով փոխնախագահ Կոլի Պուշմիտի, եղանակի ճշգրիտ կանխատեսումը ամենադժվար խնդիրներից մեկն է, որի վրա մարդկությունը երկար ժամանակ աշխատել է: Եվ եթե նայեք կլիմայի փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել վերջին մի քանի տարիների ընթացքում, կանխատեսումը դառնում է շատ կարևոր խնդիր:
GraphCast նեյրոնային ցանցը վերապատրաստվել է եղանակային 39 տարվա տվյալների հիման վրա, որոնք ստացվել են ECMWF-ի կողմից: Եվ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ GraphCast-ի արհեստական ինտելեկտը տվել է ավելի ճշգրիտ 3-10 օրվա կանխատեսում՝ ECMWF-ի կանխատեսման համեմատ:
Նախագծի մշակողները նշել են, որ GraphCast նեյրոնային ցանցն ապացուցել է իր արդյունավետությունը, երբ կանխատեսել է, թե որտեղ է Լի փոթորիկը, որը հարվածել է Հյուսիսային Ամերիկային այս տարվա սկզբին, ավանդական կանխատեսումներից երեք օր առաջ: Բացի այդ, եղանակի կանխատեսման համար նեյրոնային ցանցի օգտագործումը շատ ավելի էժան մեթոդ է, որն աշխատում է առանց հզոր և թանկարժեք գերհամակարգիչների օգտագործման:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։