Granatus Ventures-ը ներդրում է կատարել Endometrics ընկերությունում

Վերջին լուրերը
Granatus Ventures-ը ներդրում է կատարել Endometrics ընկերությունում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Granatus Ventures հայկական ներդրումային ընկերությունը հայտարարել է ներդրման մասին Endometrics ընկերությունում, որը մասնագիտացած է էնդոմետրիոզի հեղափոխական՝ ոչ ինվազիվ ախտորոշիչ լուծում մշակելու մեջ:

Էնդոմետրիոզը քրոնիկ հիվանդություն է, որը կանանց մոտ առաջացնում է ուժեղ ցավեր և անպտղություն: Այն ազդում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ 10%-ի վրա, դրա ախտորոշումը կարող է տևել մինչև 8 տարի և պահանջում է վիրահատական միջամտություն: Endometrics-ը յուրօրինակ լուծում է մշակում էնդոմետրիոզը ոչ ինվազիվ կերպով ախտորոշելու համար՝ բացահայտելով էնդոմետրիալ բջիջների գենոմային հատուկ առանձնահատկությունները:

Ընկերությունը, որը ղեկավարում է մրցանակակիր գինեկոլոգ և հետազոտող Յանա Ազնավուրը, միացել է Granatus Ventures-ի deep tech ընկերությունների պորտֆոլիոյին։

Granatus Ventures-ի ներդրումները կարագացնեն Endometrics-ի նորարարական լուծումների մշակումն ու գործարկումը, կօգնեն ընդլայնել նրա մարքեթինգային ջանքերը և լրացուցիչ տաղանդներ ներգրավելու հնարավորություն կտան։

Բերկլիում հիմնված Endometrics-ը թիմ ունի Հայաստանում և վերջերս ավարտել է Բերկլիի համալսարանի աքսելերատորը, բացի այդ Կանանց առողջության նորարարության գագաթնաժողովի ստարտափների ցուցահանդեսի(Women’s Health Innovation Summit Startup Showcase) զարգացող ստարտափների անվանակարգում արժանացել է առաջին տեղի մրցանակին։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները