Ինչպե՞ս Ամանորն օգտագործել՝ հօգուտ բրենդի. Ամենահաջող սուրբծննդյան գովազդները

Տոներն են մոտենում, տոներն են մոտենում․․․

Նոստալգիա, առեղծված, մի փոքր հումոր և հուզական գովազդներ։ Ահա սրանք են կատարյալ Ամանորի բաղադրիչները։  

- Advertisement -
Ինչպե՞ս Ամանորն օգտագործել՝ հօգուտ բրենդի. Ամենահաջող սուրբծննդյան գովազդները

Ամանորյա գովազդը հաջողված է, երբ այն փոխանցում է ջերմություն և տրամադրություն։

Վստահ եմ, առաջին գովազդային արշավը, որը այս պահին հիշեցիք Coca Cola ապրանքանիշի «Տոներն են մոտենում» արշավն է։

Դեռ 1930-ական թվականներից, երբ Coca Cola-ն թողարկեց գովազդ, որտեղ Սանտա Կլաուսը վայելում էր Կոլան, այն դարձավ Ամանորի անբաժան մասնիկը, իսկ 1995 թվականին թողարկված «Տոներն են մոտենում» արշավը այն դարձրեց Ամանորի խորդրդանիշը։

Ամանորյա հրաշքը անհնար է պատկերացնել առանց արդեն գրեթե երեք տասնամյակ ցուցադրվող գովազդի։

Իսկ ի՞նչն էր պատճառը, որ արշավը հաջողեց

Բոլորը փորձում են գովազդների միջոցով ինքնադրսևորվել և տարբերվել։ Իսկ Coca Cola-ն կատարեց խելացի ընտրություն՝ կառչելով այն ամենից, ինչ մենք գիտենք և սիրում ենք: Գովազդի հիմքում ընկած է տոների ավանդական իդեալները՝ ընտանիք, համատեղություն և փորձի փոխանակում:

«Մի փոքր հումորը նույնպես չէր խանգարի»։ Ահա այսպես է մտածել IKEA-ն՝ իր ամանորյա գովազդային արշավը թողարկելիս։

Հումորային և դինամիկ հանգուցալուծումները գովազդը դարձնում են ուշագրավ և տարբերվող։

”Don’t let the Holidays go to waste”․ այս կարգախոսն էր կրում գովազդը, որի հիմնական միտքը KUNGSFORS խոհանոցային պահոցների առաջխաղացման ապահովումն էր։

Դե իհարկե, հոլովակը դիտելիս քչերս կարող էինք գլխի ընկնել դրա մասին։ Սակայն հենց դա էլ եղավ գովազդի հաջողության գաղտնիքը։

Ամանորյա հրաշքները երբեք չպետք է մոռացվեն։ Այս ամենը մեզ հիշեցնում են հուզական գովազդները, որոնք ամանորյա արշավների ցանկում ունեն իրենց ուրույն տեղը։

Այսպիսի անմոռանալի արշավ էր John Lewis հանրախանութների “The Man On The Moon” գովազդը, որի կողքով, վստահ եմ, անտարբեր չեք կարող անցնել։


Հետաքրքիրն էր, չէ՞։

Այս գովազդը հավանաբար մանրածախ վաճառողների կողմից արված լավագույն փորձն է եղել։ Այն անմիջապես ուղղված չէ որևէ ապրանքի առաջխաղացմանը, սակայն, իր մեջ ունենալով հուզականություն և կախարդանք, ապրանքանիշն ավելի իմաստալից է դարձնում՝ ընդգծելով շատ իրական մի խնդիր, որը արդիական է և տեղինը։

Դե իսկ Ամանորյա հրաշքը, նույնիսկ մի փոքրկ աղջնակի միջոցով կարող է հասնել իր նպատակակետին և ջերմացնել սրտեր։

Նմանատիպ իմաստ և հուզականություն կրում է նաև EDEKA գերմանական սուպերմարկետների ցանցի “Time to come home” գովազդային արշավը։

Ամանորը դեռ երբեք այսքան ջերմ չէր եղել:

Տուն վերադարձը՝ որպես կենտրոնական գաղափար արդեն շահարկվել էր Coca Cola-ի գովազդային արշավներում դեռ վաղ օրերից։ Սակայն այս գովազդի գաղափարը վաճառքների խթանումը չէր։
Գերմանացիները սրանից հետո ավելի հաճախ կգնա՞ն հենց Էդեկա, քան մյուս սուպերմարկետներ:
Ոչ, բայց նրանք, ովքեր արդեն գնում են, իրենց ավելի լավ կզգան՝ գնումներ կատարելիս մի կորպորացիայից, որն ունի փափուկ անկյուն ծերերի համար: 

Ամանորյա գովազդային արշավների հնգյակը եզրափակում է ոչ թե Սանտան, այլ Միսիս Կլաուսը։

2016 թվականին թողարկված այս հոլովակը մեզ ծանոթացնում է նոր կերպարի՝ Միսիս Կլաուսի հետ, ով, չանհանգստացնելով հոգսաշատ Սանտային, ի կատար է ածում փոքրիկ տղայի երազանքը` պարզ, բայց միևնույն ժամանակ կախարդական կերպով։

Սկսած գեղեցիկ ձայնից մինչև դերասան Ջանեթ ՄաքՏիրի բոլորիս ծանոթ դեմքը, այս գովազդը մեզ տալիս է անմեղության, հմայքի և ամանորյա ժամանակակից նվերների զգացողություն:

Սուրբ Ծննդյան ոգին այժմ մեզ այցելելու էր փայլուն կարմրի սպորտային կոշիկներով։

Այս արշավը նաև խթանեց գնումների աճին՝ շեշտադրելով, որ հաճախորդները կարող են գնում կատարել սոցիալական հարթակում, խանութներում, բջջային հեռախոսներով և առցանց, իսկ M & S-ը կլինի այնտեղ՝ օգնելու նրանց լիակատար դարձնելու իրենց օրը։ 

#LoveMrsClaus- այս հեշթեգն էլ դարձավ Միսիս Կլաուսի այցեքարտը բոլորիս սրտերում։

Ամանորյա հաջողված հոլովակը միանշանակ իր մեջ պիտի կրի ընտանեկան համերաշխություն Coca Cola-ից, մի փոքր հումոր IKEA-ից, առեղծված John Lewis-ից, հոգատարություն EDEKA-ից և անսահման կախարդանք М & S-ից։

Այս տպավորիչ հոլովակները ունեն մեկ ընդհանուր գաղափար՝ փոխանցել ջերմություն և տալ ամանորյա հրաշքի մի մասնիկը մեզ, որը միգուցե վաղուց կորցրել էինք։

Կարդացե՛ք նաև՝

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ինչպե՞ս Ամանորն օգտագործել՝ հօգուտ բրենդի. Ամենահաջող սուրբծննդյան գովազդները

Վերջին նորությունները

Ինչպե՞ս Ամանորն օգտագործել՝ հօգուտ բրենդի. Ամենահաջող սուրբծննդյան գովազդները
Նարե Եգանյան
Ես Նարեն եմ, Team2B- ում մարքեթինգի մասնագետ։ Սիրում եմ բույսեր, կենդանիներ ու մի քիչ էլ մարդկանց։