Alphabet-ը հավանություն է տվել առաջին դիվիդենտների վճարմանը՝ առաջարկելով 0,2 դոլար մեկ բաժնետոմսի համար

Վերջին լուրերը
Alphabet-ը հավանություն է տվել առաջին դիվիդենտների վճարմանը՝ առաջարկելով 0,2 դոլար մեկ բաժնետոմսի համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Alphabet-ը (Google-ի մայր ընկերությունը) հաշվետվություն է ներկայացրել 2024 թվականի առաջին եռամսյակի համար: Նրա եկամուտն աճել է 15%-ով և կազմել 80,54 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթն աճել է 57%-ով և կազմել 23,66 մլրդ դոլար։

Google Cloud-ի ամպային բիզնեսից ստացված եկամուտն աճել է ավելի քան չորս անգամ՝ մինչև 9,57 միլիարդ դոլար, իսկ YouTube-ում գովազդից ստացված եկամուտը կազմել է 8,09 միլիարդ դոլար:

- Advertisement -
Alphabet-ը հավանություն է տվել առաջին դիվիդենտների վճարմանը՝ առաջարկելով 0,2 դոլար մեկ բաժնետոմսի համար

Alphabet-ի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել առաջին դիվիդենտի վճարմանը մեկ բաժնետոմսի համար 0,2 դոլարի չափով։ Ընկերությունը նշել է, որ հետագայում մտադիր է եռամսյակային դիվիդենտներ վճարել։

Alphabet-ը հայտարարել է նաև 70 միլիարդ դոլարի բաժնետոմսերի հետգնման պլանների մասին:

Ավելի վաղ Meta-ն 2024 թվականի փետրվարին հայտարարել էր իր պատմության մեջ առաջին դիվիդենտների վճարման մասին, որոնց չափը մեկ բաժնետոմսի համար կազմում էր 0,5 դոլար:

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները