5 թրենդ Pinterest-ից, որոնք 2023-ին կփոխեն Ձեր բրենդն ու աշխարհը

Pinterest սոցիալական հարթակը, ինչպես ամեն տարի, ներկայացրել է գալիք տարվա թրենդները:

Ֆոտոհոսթինգը, որն ունի ավելի քան 433 միլիոն օգտատեր, կիսվել է 2023 թվականին գլխավոր թրենդներով: Վերջիններս վերաբերում են ամենատարբեր ոլորտներին՝ սկսած ֆինանսներից և վերջացրած տնային պարագաների դիզայնով: Pinterest-ի առանձնացրած թրենդները հնարավոր է կիրառել ինչպես օֆլայն մարքեթինգում, զանազան պրոդուկտների փաթեթավորման, ծառայությունների ներկայացման մեջ, այնպես էլ օնլայն տիրույթում, սոցիալական մեդիայում և այլն:

Ի դեպ, եթե որոշեք կիրառել մի ոլորտի թրենդները մեկ այլ ոլորտում, հաստատ չեք փոշմանի: Կրկնակի ստեղծարարությունը հաստատ իր արժանի գնահատականը կստանա:

- Advertisement -
5 թրենդ Pinterest-ից, որոնք 2023-ին կփոխեն Ձեր բրենդն ու աշխարհը

Pinterest-ը շարունակում է իր թրենդները կառուցել Z սերնդի և միլենիալների նախընտրությունների վրա:

Նոր ռոմանտիկ սերունդը

Նորաձևության ոլորտում թրենդները հանգում են գիտաֆանտաստիկ, ապագային հարող զգեստներին ու «օդային» ոճին: Գլխավոր թրենդն էլ ռոմանտիկ կոմեդիան է: Գիտական ֆանտաստիկայի տարրերն ու ռոմանտիկ կոմեդիայի նոտաները կարող եք օգտագործել ինչպես Ձեր պրոդուկտների դիզայններում, այնպես էլ սոցիալական մեդիայի նմուշներում: Նոր սերունդը հաստատ կհավանի դա:

5 թրենդ Pinterest-ից, որոնք 2023-ին կփոխեն Ձեր բրենդն ու աշխարհը

Բնության խնդիրների բարձրացումը

Pinterest-ը կենցաղային ու առօրյա ոլորտների կողքին ներկայացնում է նաև համաշխարհային խնդիրներ, որոնցից մեկը խմելու ջրի խնայողություններն են: Ինչպես նշվում է հարթակի հետազոտության մեջ, Z սերունդն ու միլենիալները կարևորում են խմելու ջրի պաշարների խնդիրը և շարունակելու են փնտրել ջրի խնայողության նոր ուղիներ, ինչպես, օրինակ, անձրևաջրերի հավաքումն ու երաշտադիմացկուն լանդշաֆտների ստեղծումը: Հետևությունը մեկն է. եթե հետաքրքրվում եք այս ոլորտով կամ ունեք բավարար գիտելիքներ, նոր պրոդուկտի/ծառայության ստեղծումն ու իրագործումը հօգուտ Ձեզ և բնության է լինելու:

Ճամփորդություններ՝ առանց աղտոտման

Ճանապարհորդությունների ոլորտում գլխավոր թրենդը լինելու է … գնացքը: Որքան էլ զարմանալի թվա, միլենիալներին ու Z սերնդին գրավում է գնացքների՝ օդի բավականին քիչ աղտոտումը: Եվ գնացքների բարելավումը, նոր հատկությունների ներդնումը միայն էլ ավելի գրավիչ կդարձնեն այս տրանսպորտային միջոցը:

Ուղղի՛ր մեջքդ

Սա մարդկանց առօրյայի մասը կազմող կարգախոսներից մեկն է: Այն, ըստ Pinterest-ի, գլխավոր թրենդներից մեկն է լինելու: Չէ՞ որ նոր սերունդը գնալով է՛լ ավելի է սկսում կարևոր իր առողջությունը: Հատկապես, երբ տեսնում է թվային գադջեթների վնասը սեփական մաշկի վրա: Եթե մտածեք, թե ինչպես կարելի է լուծել այս խնդիրը և փորձեք ոգեշնչում գտնել, Ձեզ կօգնի հայկական Bliink ստարտափը: Իսկ թե ինչպե՞ս, հարցի պատասխանը կգտնեք How2B-ի՝ Bliink-ի թիմի հետ հարցազրույցում:

5 թրենդ Pinterest-ից, որոնք 2023-ին կփոխեն Ձեր բրենդն ու աշխարհը

Վերջում էլ ֆինանսների մասին

Pinterest-ի հետազոտության վերլուծությունը եզրափակենք ֆինանսական ոլորտով:

Cha-ching challenge. ահա այսպես է անվանում հարթակը ֆինանսական նոր թրենդը: Միլենիալներն ու Z սերունդը փորձում են ամեն ինչ տանել գեյմիֆիկացիայի: Եվ նրանք փորձելու են 2023-ին գեյմիֆիկացիայի է՛լ ավելի շատ տարրեր մտցնել ֆինանսական ոլորտներում, ֆինանսական ծառայություններում ու հավելվածներում: Խնայողությունների և բյուջեի ճիշտ հաշվարկների չելենջներ. այս և ավելին ֆինանսական գեյմիֆիկացիայի ոլորտում: Իսկ Դու՞ք ինչ կառաջարկեք այս ոլորտի համար:

Ու եթե հարց մնա, թե ինչու՞ cha-ching: Այդպես է կոչվում գումարների «շխկշխկոցը» կամ էլ թարգմանությունը չինարենից՝ «փողի համար»: Մոտ 10 տարի առաջ ebay-ն իր գործընկեր-վաճառողներին հենց այդ արտահայտությամբ էր շնորհավորում առաջին վաճառքն իրագործելու կապակցությամբ:

Ինչպիսին կլինեն Ձեր բիզնեսի վաճառքները գալիք տարում՝ կախված է միայն Ձեզնից: Pinterest x How2B խորհուրդներն էլ, հուսանք, միայն կնպաստեն դրանց:

Ամբողջական հետազոտությունն այստեղ է, իսկ է՛լ ավելի շատ խորհուրդներ, է՛լ ավելի հետաքրքիր հոդվածներ ու նորություններ կարդացե՛ք մեր Տելեգրամյան ալիքում:

spot_imgspot_img
spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
5 թրենդ Pinterest-ից, որոնք 2023-ին կփոխեն Ձեր բրենդն ու աշխարհը

Վերջին նորությունները

5 թրենդ Pinterest-ից, որոնք 2023-ին կփոխեն Ձեր բրենդն ու աշխարհը
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։