Google-ը ստեղծել է անտեսանելի ջրանիշ՝ նեյրոցանցի ստեղծած պատկերները տարբերելու համար

Վերջին լուրերը
Google-ը ստեղծել է անտեսանելի ջրանիշ՝ նեյրոցանցի ստեղծած պատկերները տարբերելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ը մշակել է SynthID գործիքը, որը թույլ է տալիս մարդու աչքին անտեսանելի ջրանիշեր (watermark) կիրառել նեյրոնային ցանցի կողմից ստեղծված պատկերների վրա: Այս մասին գրում է The Verge-ը՝ հղում կատարելով Google DeepMind-ի գործադիր տնօրեն Դեմիս Հասաբիսին։

Նեյրոնային ցանցի կողմից ստեղծված պատկերները տարբերակելու գործիքը անտեսանելի կլինի մարդկանց համար, սակայն այն կարող է հայտնաբերվել հատուկ AI գործիքների միջոցով: Google-ը նոր արտադրանքն արդեն հասցրել է ներկայացնել Google Cloud Next համաժողովում։

- Advertisement -
Google-ը ստեղծել է անտեսանելի ջրանիշ՝ նեյրոցանցի ստեղծած պատկերները տարբերելու համար

SynthID-ը կներառվի պատկերի մեջ՝ առանց այն փոփոխելու և չի կարող խմբագրվել՝ ջրանիշը հեռացնելու համար:

Առաջին փուլում SynthID-ը կներդրվի Google-ի ծառայություններում՝ ամպ, պատկերների գեներատոր:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները