Google-ը ներկայացրել է 2022-ի թոփ որոնումները

Վերջին լուրերը
Google-ը ներկայացրել է 2022-ի թոփ որոնումները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ը հրապարակել է իր ամենամյա Year in Search զեկույցը, որը ներկայացնում է 2022թ. ամենատարածված որոնումներն ամբողջ աշխարհում:

Ըստ զեկույցի՝ համաշխարհային ցանկը գլխավորում է հանրահայտ Wordle առցանց խաղը։

Տարվա երկրորդ ամենաշատ որոնված տերմինը India vs England կամ «Հնդկաստան ընդդեմ Անգլիայի»-ն է՝ պայմանավորված երկու երկրների միջև կրիկետի աշխարհի գավաթի առաջնությունով:

Google-ը ներկայացրել է 2022-ի թոփ որոնումները

Երրորդ ամենաորոնված տերմինը «Ուկրաինան» է, որը նաև գլխավորել է տարվա թրենդային նորությունների ցանկը: Եղիսաբեթ թագուհու մահը երկրորդ ամենաթրենդային նորությունների թեման է, իսկ 3-րդ տեղում ընտրությունների արդյունքներն են։

Ջոնի Դեփն աշխարհում ամենաշատ որոնված անձն է, հավանաբար, իր նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ զրպարտության համար հեռուստատեսային դատավարության պատճառով, իսկ վերջինս տարվա երրորդ ամենաշատ որոնված մարդն է: 2-րդ հորիզոնականում Ուիլ Սմիթն է։

Ամենաշատ որոնված ֆիլմերն են՝ Thor: Love and Thunder, Black Adam, Top Gun 2: Maverick, Batman և Encanto ֆիլմերը, իսկ սերիալներից՝ Euphoria, House of the Dragon, Moon Knight, The Watcher, Inventing Anna հեռուստաշոուները:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները