Google My Business-ից Google Business Profile

Վերջին լուրերը
Google My Business-ից Google Business Profile
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ը ևս մեկ անգամ փոխել է իր տեղական բիզնեսի կառավարման պրոդուկտի անվանումը։ Այս փոփոխությունը արդեն վեցերորդ անգամ է կատարվում։ Այն այժմ հայտնի է որպես Google Business Profile, և այլևս չի կոչվի Google My Business:

Մենք հիմա օգտագործում ենք Google Business Profile-ը, նախկինում այն Google My Business-ն էր (2014 թվականից), մինչ այդ՝ Google+ Local (2012 թվականից), Google Places (2010 թվականից), Google Local Business Center (2007 թվականից): Ինչպես տեսնում եք, այս ժամանակահատվածում բազմաթիվ անուններ են փոխվել․ ենթադրելի է, որ Google Business Profile անունը նույնպես երկար կյանք չի ունենալու:

- Advertisement -
Google My Business-ից Google Business Profile

Ընկերությունը նաև մտադիր է պրոֆիլների կառավարման ավելի շատ տարբերակներ ավելացնել Search & Maps-ում, ինչպես նաև հարակից հավելվածներում: Google My Business հավելվածը աստիճանաբար կդադարեցնի իր գործունեությունը 2022 թվականին։

Ըստ Google-ի՝ նոր անվանումն ու մոտեցումը կոչված են «հեշտացնելու գործը»:

Google-ը փոխել է իր մոտեցումը ծառայության նկատմամբ և այժմ խրախուսում է ընկերություններին կառավարել իրենց էջերը (եթե դրանք առանձին էջեր են) անմիջապես Google Search-ում կամ Google Maps-ում՝ վեբ ինտերֆեյսի կամ բջջային հավելվածների միջոցով:

Google-ը նաև ներկայացրել է մի քանի նոր գործառույթներ։ Այդ թվում՝

  • Անմիջապես Google Search-ում կամ Google Map-ում՝ պրոֆիլի սեփականության իրավունքը պահանջելու և հաստատելու հնարավորություն:
  • Զանգերի պատմություն (գործարկում է ԱՄՆ-ում և Կանադայում):
  • Google Search-ից անմիջապես հաղորդագրություններ փոխանակելու հնարավորություն:

Ահա թե ինչպես կարող եք կառավարել Ձեր տվյալները Google Search-ում.

Google My Business-ից Google Business Profile

Google My Business API-ն կվերանվանվի Business Profile API և ամբողջությամբ կպահպանի ընթացիկ ֆունկցիոնալությունը և կմնա ակտիվ մշակման փուլում, նշել է Google-ը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները