Google-ը, Facebook-ը, Netflix-ը և այլ հսկաներ Հայաստանի բյուջե են վճարել 800 մլն դրամի հարկ

Երեք եռամսյակի արդյունքներով հայտարարագրվել է 1 մլրդ դրամ ԱԱՀ

Վերջին լուրերը
Google-ը, Facebook-ը, Netflix-ը և այլ հսկաներ Հայաստանի բյուջե են վճարել 800 մլն դրամի հարկ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ը, Facebook-ը, Netflix-ը և այլ ոչ ռեզիդենտ հսկաները, Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաձեռնությամբ, այս տարվա հունվարի 1-ից ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների մատուցման համար բյուջե են վճարում ԱԱՀ։

ՊԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեք եռամսյակի արդյունքներով հայտարարագրվել է 1 մլրդ դրամ ԱԱՀ, այս պահի դրությամբ վճարվել է 800 միլիոն դրամ:

- Advertisement -
Google-ը, Facebook-ը, Netflix-ը և այլ հսկաներ Հայաստանի բյուջե են վճարել 800 մլն դրամի հարկ

Գործընթացի արդյունավետությունն ապահովում է ՊԵԿ-ի ներդրած «e-VAT» եռալեզու համակարգը. մի քանի պարզ քայլով հնարավոր է մուտք գործել հարթակ և հաշվառվել հարկային մարմնում: Արդեն գրանցվել են 40-ից ավելի միջազգային ընկերություններ:

«e-VAT» հարթակում գործում է 5 արտարժույթ: Համակարգում նախատեսվում է ներդնել նաև քարտային վճարման հնարավորություն։ Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ծանուցում է ոչ ռեզիդենտ կազմակերպություններին հետևել սահմանված կարգին, իսկ հարկերից խուսափողների նկատմամբ կկիրառվեն տույժեր։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Տելեգրամյան էջում:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները