Գիտության կոմիտեն հայտարարում է Փորձարարական մշակումների նախագծերի մրցույթ

Վերջին լուրերը
Գիտության կոմիտեն հայտարարում է Փորձարարական մշակումների նախագծերի մրցույթ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է Փորձարարական մշակումների նախագծերի (Experimental Development Projects) հայտերի ընտրության մրցույթ:

Մրցույթը փոխարինելու է նախորդ տարիներին ՀՀ գիտության կոմիտեի կազմակերպած Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցույթներին՝ այն հիմնական տարբերությամբ, որ նախագծերը ավարտին պետք է ունենան որոշակի տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակ (ՏՊՄ, TRL):

- Advertisement -
Գիտության կոմիտեն հայտարարում է Փորձարարական մշակումների նախագծերի մրցույթ

Մրցույթի նպատակներն են՝

  • աջակցել նոր տեխնոլոգիաների մշակմանը,
  • աջակցել տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակի բարձրացմանը,
  • նպաստել արտադրության մեջ գիտական հետազոտությունների արդյունքների կիրառմանը,
  • նպաստել գիտական և գիտատեխնիկական գործունեության սոցիալ-տնտեսական ազդեցության աճին,
  • խթանել բնական, բժշկական, գյուղատնտեսական գիտությունների և ճարտարագիտության բնագավառում կիրառելի մշակումների իրականացումը,
  • նպաստել գիտության և բիզնեսի միջև կապերի ձևավորմանը:

Ներկայացվող նախագծերը պետք է համապատասխանեն հետևյալ բնագավառներին.

  • Բնական գիտություններ
  • Ճարտարագիտություն և տեխնոլոգիա
  • Բժշկական գիտություններ
  • Գյուղատնտեսական գիտություններ

Նախագծերի մշակման և իրականացման համար 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերը ստանալու են մինչև 30 միլիոն ՀՀ դրամ՝ 24 ամսվա համար:  Նախագծերը կարող են շարունակվել ևս 12 ամսով, ինչի համար կտրամադրվի ևս մինչև 15 միլիոն ՀՀ դրամ:

Նախագծերը պետք է ունենան առնվազն  6 միլիոն ՀՀ դրամ համաֆինանսավորում ոչ պետական  կազմակերպության կողմից, վերջինս պետք է  հետաքրքրված լինի նախագծի վերջնարդյունքի կիրառությամբ:  

Հայտերն ընդունվում են grants.scs.am առցանց համակարգի միջոցով՝ մինչև 2022 թ. նոյեմբերի 25-ը ներառյալ: Մրցույթի մասին առավել մանրամասն կտգնեք այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները