2025 GIST Innovates South Caucasus ծրագիրը մեկնարկել է իր երկրորդ շրջափուլը՝ առաջարկելով 8-շաբաթյա ինտենսիվ դասընթաց Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի գիտական ու տեխնոլոգիական ստարտափերի համար։ Ծրագիրը նպատակ ունի զարգացնել Lean Startup գործընթացը, հաճախորդների ուսումնասիրությունը և մասշտաբային բիզնես մոդելի ստեղծումը։
Դիմումների վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 7-ն է, իսկ ծրագիրը մեկնարկում է ապրիլի 11-ին։ Այն ներառում է երկու օր տևողությամբ բացման աշխատաժողով Թբիլիսիում, վեց շաբաթ տևողությամբ վիրտուալ դասընթացներ, երկու օր տևողությամբ փակման աշխատաժողով և ցուցադրության օր։ Մասնակիցներին տրամադրվում է հաճախորդների ուսումնասիրության դասընթաց, ամենշաբաթյա անհատական մենթորություն և գաղափարակիցների աջակցություն։ Ծրագիրը նախատեսված է այն ստարտափների համար, որոնք ունեն իրագործելի գաղափար, բայց չունեն կայուն եկամուտ և ցանկանում են բարելավել իրենց ծառայությունը կամ արտադրանքը։
Մասնակցելու համար դիմորդները պետք է լինեն Հայաստանի, Ադրբեջանի կամ Վրաստանի 18-40 տարեկան քաղաքացիներ, լինեն գիտական կամ տեխնոլոգիական ստարտափի հիմնադիրներ և ներկայացնեն լրացված դիմում։ Ընտրված մասնակիցներին տրամադրվում է նաև դեպի Թբիլիսի ուղևորության ճանապարհածախսի փոխհատուցում։
Ծրագրի ընթացքում մասնակիցները կաշխատեն փորձառու մենթորների հետ, այդ թվում՝ տարածաշրջանում ճանաչված մասնագետների և ԱՄՆ առաջատար վենչուրային զարգացման փորձագետների։
Ամբողջական տեղեկատվություն և դիմումի հղում կարող եք գտնել այստեղ։