Հայաստանի առաջընթացը ինովացիաների ինդեքսում կարևոր է, բայց պահանջում է համակարգային քայլեր․ Ջրբաշյան

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանը 2025 թվականի Գլոբալ ինովացիաների ինդեքսում բարձրացել է 63-րդ տեղից 59-րդ՝ առաջ անցնելով Ադրբեջանից (94-րդ) և Իրանից (70-րդ), բայց զիջելով Ռուսաստանին (51-րդ), Վրաստանին (56-րդ) և Թուրքիային (43-րդ)։ «Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը համոզված է, որ այս առաջընթացը կարևոր ազդակ է, սակայն երկարաժամկետ հաջողության համար անհրաժեշտ են ավելի խորքային քայլեր։

Ջրբաշյանի խոսքով՝ Հայաստանն իր մրցունակությունը կարող է ամրապնդել միայն այն դեպքում, եթե զարգացնի սեփական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանումը՝ չսահմանափակվելով վերաարտահանմամբ։ Նա կարևորում է նաև ստարտափների ֆինանսավորման և ձեռնարկատիրական մշակույթի զարգացումը, մարդկային կապիտալի ու գիտահետազոտական ներուժի վրա ներդրումները, ինչպես նաև տեխնոլոգիական ենթակառուցվածքների և քաղաքական կայունության ամրապնդումը։

«Միայն այսպիսի համապարփակ մոտեցումը կարող է ապահովել Հայաստանի կայուն և մրցունակ աճը, այլ ոչ թե մեկանգամյա հաջողությունները»,– նշել է Ջրբաշյանը

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները