Հայկական ՏՏ համայնքի մի շարք ներկայացուցիչներ իրենց աջակցությունն են հայտնում gg ընկերությանը

Վերջին լուրերը
Հայկական ՏՏ համայնքի մի շարք ներկայացուցիչներ իրենց աջակցությունն են հայտնում gg ընկերությանը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Օրեր առաջ gg ընկերության գրասենյակներում իրականացվող խուզարկություններից և ընկերության դեմ քրեական վարույթ հարուցելուց հետո, հայ ՏՏ համայնքի մի շարք ներկայացուցիչներ համախմբվել և իրենց աջակցությունն են հայտնում ընկերությանը։

Հայկական Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Միանսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ է հանդես եկել՝ նշելով, որ gg-ին՝ որպես ստարտափ, Հայաստանի բիզնես համակարգում մշակույթ է փոխել, իսկ ուժային կառույցների այս գործելաոճն անընդունելի երևույթ է։

Հայկական ՏՏ համայնքի մի շարք ներկայացուցիչներ իրենց աջակցությունն են հայտնում gg ընկերությանը
- Advertisement -
Հայկական ՏՏ համայնքի մի շարք ներկայացուցիչներ իրենց աջակցությունն են հայտնում gg ընկերությանը

Նմանատիպ գրառմամբ է հանդես եկել նաև CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանը՝ նշելով, որ պետության կողմից նման վարքագիծը ոչ միայն կործանում է հավատը օրենքի գերիշխանության նկատմամբ, այլև սա արձանագրվում է միջազգային զեկույցներում։

Հայկական ՏՏ համայնքի մի շարք ներկայացուցիչներ իրենց աջակցությունն են հայտնում gg ընկերությանը

Sevan Startup Summit-ն էլ իր հերթին նշել է, որ gg -ի նկատմամբ այս անարդար վերաբերմունքը, կարող է հուսախափ անել այլ նմանատիպ ընկերությունների, ովքեր նույնպես աշխատում են զարգացնել հայկական ստարտափ էկոհամակարգը:

Հայկական ՏՏ համայնքի մի շարք ներկայացուցիչներ իրենց աջակցությունն են հայտնում gg ընկերությանը

Հիշեցնենք, որ օրեր առաջ gg-ի սեփականատեր Խաչատուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ մարդիկ իր հարգանքին արժանանալու համար պետք է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ միանալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որի անդամ է ինքը։

«Եթե դու ՀԱՅ ԵՍ, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ քո տեղը ԲԱՂՐԱՄՅԱՆԻ վրա է !!!», — գրել էր Գրիգորյանը։

Այս հայտարարությունից հետո ՀՀ Քննչական կոմիտեն խուզարկություններ սկսեց ընդդիմադիր շարժմանն աջակցող gg ընկերության գլխամասում` մի քրեական գործի շրջանակում, որը հարուցվել էր դեռ մեկ տարի առաջ՝ հարկեր չվճարելու և փողերի լվացում հոդվածներով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները