Keywords խաղերի մշակման առաջատար միջազգային ընկերության ստուդիաներից մեկը՝ Sperasoft-ը, մուտք է գործել հայկական շուկա և հունիսին Երևանում կանցկացնի GameDev հանդիպումների շարք:
Keywords-ը մասնակցել է այնպիսի ֆրանշիզաների զարգացմանը, ինչպիսիք են Halo-ն, Battlefield-ը, Assassin’s Creed-ը, Rainbow 6-ը, Mortal Kombat-ը և այլն:
Միջոցառումները նվիրված կլինեն GameDev-ի տարբեր թեմաներին, որոնք առնչվում են խաղերի նախագծմանն ու արտադրությանը, համակարգչային ինժեներիային, որակի ապահովմանը և խաղերի թեստավորմանը, արվեստին և նախագծերի կառավարմանը, և կուղեկցվեն Sperasoft-ի՝ ոլորտի առաջատար մասնագետների կողմից ելույթներով:
Sperasoft Armenia-ի միջոցառումների մասին ավելին կարելի է իմանալ և գրանցվել ընկերության Instagram-ի և Facebook-ի էջերում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։