Freedom Broker Armenia-ն սկսել է կրթական սեմինարների շարք

Վերջին լուրերը
<strong>Freedom Broker Armenia-ն սկսել է կրթական սեմինարների շարք</strong>
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Freedom Broker Armenia-ն կազմակերպել էր ֆինանսական գրագիտության վերաբերյալ կրթական սեմինար լրատվամիջոցների ղեկավարների և երևանյան առաջատար հրատարակությունների լրագրողների համար: Միջոցառումը տեղի է ունեցել Ծաղկաձորում։ Այս իրադարձությամբ մեկնարկել են մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված են ֆինանսական և ներդրումների ոլորտում կրթության խթանմանը:

Երկու օրվա ընթացքում կրթական կենտրոնի թրեյներ և ուսուցիչ, ալիքային վերլուծության, միջնաժամկետ և երկարաժամկետ առևտրի ոլորտի փորձագետ Մաքսիմ Սոլոդուխոն առաջատար ԶԼՄ-ների խմբագիրների և լրագրողների հետ կիսվել է ներդրումային ռազմավարությունների ոլորտում իր փորձով։

- Advertisement -
<strong>Freedom Broker Armenia-ն սկսել է կրթական սեմինարների շարք</strong>

Մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ զրոյից ներդրումային պորտֆելի ստեղծման հիմունքներին, ֆինանսական շուկայի դինամիկ աշխարհում ռիսկերը նվազագույնի հասցնելու և ակտիվների պաշտպանության ռազմավարություններին, ինչպես նաև հասկանալ շուկայական տնտեսության զարգացման հիմնական սկզբունքները և ֆինանսական շուկայի պատմությունը:

«Կրթությունը ֆինանսական հզորացման հիմնաքարն է, և նման նախաձեռնությունները կարևոր դեր են խաղում կապիտալի շուկայի զարգացման գործում: Մեր առաքելությունը ոչ միայն բրոքերային ծառայություններ մատուցելն է, այլ նաև օգնել մարդկանց ձեռք բերել գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են ներդրումային ճիշտ որոշումներ կայացնելու համար: Այս սեմինարը մեր առաջին քայլն է Հայաստանի բնակիչների ֆինանսական գրագիտության բարելավման ուղղությամբ»,- նշել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը:

Ինտենսիվ սեմինարով սկիզբ է դրվել կրթական նախաձեռնություններին։ Հայաստանի բնակիչների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման շրջանակներում նախատեսվում է գործարկել ֆինանսական կրթությանը նվիրված տեղեկատվական ուղիներ, ինչպես նաև կազմակերպել դասախոսություններ և սեմինարներ հարակից թեմաներով։ Freedom Broker Armenia-ն ձգտում է նպաստել հասարակության կյանքի բարելավմանը` բարձրացնելով երկրի բնակչության ֆինանսական իրազեկությունը և խթանելով պատասխանատու և տեղեկացված ներդրումների սկզբունքները:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները