Feeds և Home. Թարմացված տարբերակում Facebook-ը 2 առանձին պատուհան կունենա

Վերջին լուրերը
Feeds և Home. Թարմացված տարբերակում Facebook-ը 2 առանձին պատուհան կունենա
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Meta ընկերությանը պատկանող Facebook սոցիալական ցանցը լրահոսը կբաժանի 2 առանձին պատուհանների։ Առաջինում կհայտնվեն ընկերների, խմբերի և այն մարդկանց հրապարակումները, որոնց օգտատերերը հետևում են, իսկ երկրորդում՝ կոնտենտ, որն ըստ սոցցանցի ալգորիթմի՝ հնարավոր է հետաքրքրի օգտատիրոջը։ Այս մասին հայտարարել է Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր անձնական ֆեյսբուքյան էջում։


Առաջին պատուհանը կստանա Feeds (Ժապավեն) անվանումը, որի վրա ժամանակագրական կարգով կհայտնվեն ընկերների, խմբերի, կամ այլ անձանց հրապարակումները, որոնց հետևում է օգտատերը։

- Advertisement -
Feeds և Home. Թարմացված տարբերակում Facebook-ը 2 առանձին պատուհան կունենա

Երկրորդ պատուհանը, որը ներկայացնելու է առաջարկությունները, կոչվելու է Home (Տուն) և աշխատելու է Tik Tok չինական սոցցանցի ալգորիթմով։ Այստեղ կցուցադրվեն հրապարակումներ, որոնք ալգորիթմը կընտրի օգտատիրոջ նախասիրություններից ելնելով, ներառյալ՝ անծանոթների կողմից արված հրապարակումներ։ Սոցցանց մուտք գործելու ժամանակ օգտատերը կհայտնվի հենց այս պատուհանում։

Սոցցանցի ինտերֆեյսը նույնպես կփոփոխվի։ Գլխավոր ժապավենը ամբողջ աշխարհի օգտատերերի համար կփոփոխվի մեկ շաբաթվա ընթացքում, գրում է Engadget-ը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները