STAN հրեշտակների ցանցը ներդրում է կատարել manot ստարտափում

Վերջին լուրերը
STAN հրեշտակների ցանցը ներդրում է կատարել manot ստարտափում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

FAST հիմնադրամի՝ Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակ ներդրողների ցանցը (STAN) հայտարարել է manot ստարտափում ներդրում կատարելու մասին՝ Hero House Angels-ի, AICA-ի և BAJ Accelerator-ի հետ համատեղ:

Manot-ը արհեստական բանականությամբ գործող SaaS հարթակ է՝ Computer Vision (համակարգչային տեսության) թիմերի համար, որը արագացնում է նրանց աշխատանքի շրջափուլը: Գործիքը թույլ է տալիս փորձարկել վարքագծային մոդելները իրական կյանքում, անհամեմատ ավելի արագ հավաքագրել արձագանքներ, կարծիքներ և տվյալներ, բարելավել մոդելներում օգտագործվող տվյալների ճշգրտությունը և կրճատել ծախսերը մինչև 50 տոկոսով: Այն կարող են օգտագործել ձեռնարկատերերը, տվյալագիտության թիմերը, պրոդուկտ մենեջերները տվյալների մշակումը իրական աշխարհին համապատասխանեցնելու համար:

- Advertisement -
STAN հրեշտակների ցանցը ներդրում է կատարել manot ստարտափում

STAN-ը հայ հրեշտակ ներդրողների գլոբալ ցանց է, որը ներդրումներ է կատարում սաղմնային փուլում գտնվող ստարտափներում, որոնք կենտրոնացած են արհեստական բանականության, գիտության և տեխնոլոգիաների նորարարությունները խթանելու վրա:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունների էլ ծանոթացե՛ք մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները