Facebook-ում և Instagram-ում կհայտնվի օգտահաշիվների նույնականացման վճարովի հնարավորություն, այս մասին կիրակի հայտարարել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը։
«Այս շաբաթ մենք սկսում ենք ներդնել Meta Verified ֆունկցիան, որը բաժանորդային ծառայություն է։ Այն թույլ կտա հաստատել ձեր օգտահաշիվն անձը հաստատող պետական ID-ով, ստանալ կապույտ նշան, լրացուցիչ պաշտպանություն ձեր անձը կեղծող հաշիվներից և ուղիղ կապ հաճախորդների սպասարկման ծառայության հետ», – գրել է Ցուկերբերգը Facebook–ում։
Ցուկերբերգը նաև նշել է, որ օգտահաշվի նույնականացման ծառայության արժեքը կկազմի ամսական 11,99 դոլար՝ վեբ տարբերակի համար և ամսական 14,99 դոլար՝ iOS շարժական սարքերի համար:
Գործառույթն այս շաբաթ արդեն հասանելի կլինի Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, իսկ շուտով արդեն` մյուս երկրներում
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: