Chessify-ը հայտարարել է, որ գրոսմայսեր Ֆաբիանո Կարուանան՝ պատմության երրորդ մեծագույն շախմատիստը, պաշտոնապես միացել է բրենդին՝ որպես դեսպան: Այս համագործակցությունը միտված է՝ ամրապնդելու գրոսմայստերների հետ ընկերության ավանդույթը, ինչպիսին արդեն տարիներ շարունակ առկա է Անիշ Գիրի և Լևոն Արոնյանի հետ:
«Chessify-ը կարևորագույն դեր է խաղացել իմ վերջին մրցաշարին պատրաստվելիս», — նշել է բրենդի դեսպան Կարուանան: — «Առաջին անգամ ընդգրկելով Chessify-ն իմ մարզական ռեժիմում 2023 թվականի մայիսին Ռումինիայում կայացած Superbet Chess Classic մրցաշարի ժամանակ, որտեղ ինձ բախտ վիճակվեց հաղթել, ես սեփական փորձով համոզվեցի, որ Chessify-ի ամպային վերլուծության արագությունն ու հստակությունը կարող են ցանկացած դեբյուտային պատրաստվածություն նոր մակարդակի հասցնել: Այդ օրվանից ես Chessify-ը համարում եմ անփոխարինելի իմ մարզումների ժամանակ», — պատմել է մարզիկը:
Կարուանայի նվաճումներն ու նվիրվածությունը շախմատին` Chessify-ի գործիքների համադրությամբ, անկասկած է՛լ ավելի շատ շախմաստիտների կօգնեն հասնել իրենց նպատակին՝ պարբերական մարզումների և վերլուծությունների օգնությամբ:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: