Guardians of the Network: Telecom Against Cyber Crimes

Guardians of the Network: Telecom Against Cyber Crimes

Դեկտեմբերի 15-ին Թումո լաբերում կանցկացվի հերթական բաց քննարկումը, որը նվիրված է կիբեռանվտանգությանը և հեռահաղորդակցության ոլորտում առաջացող նոր սպառնալիքներին։ Միջոցառմանը կմասնակցեն Ucom, Viva-MTS և Team Telecom Armenia ընկերությունների կիբեռանվտանգության և տեղեկատվական անվտանգության մասնագետները, որոնք կքննարկեն Հայաստանի բնակիչների ամենօրյա թվային անվտանգությունը և իրականում պատահած միջադեպերը։

Քննարկման ընթացքում մասնագետները կանդրադառնան մի շարք կարևոր թեմաների, այդ թվում՝ deepfake տեխնոլոգիաների և կեղծ ինքնությունների տարածման վտանգներին, SIM քարտերի կլոնավորմանը, հեռահաղորդակցության ոլորտում նկատվող հանցանքներին, մեծ տվյալների պաշտպանության խնդիրներին, նաև կիբեռանվտանգության «ամենաթույլ օղակի»՝ օգտատիրոջ հոգեբանության առանձնահատկություններին։ Կխոսվի նաև ոլորտում կարիերայի հնարավորությունների մասին։

Մասնակցությունն ազատ է, անհրաժեշտ է միայն նախնական գրանցում։

Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցությամբ, Գերմանիայի արտգործնախարարության և ՀՏԳՀ-ի համաֆինանսավորմամբ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ՝ «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակում։ Թումո լաբերը ֆինանսավորվում է ԵՄ կողմից։

Միջոցառումն ավարտված է։

Ամսաթիվ

15 Դկտ 2025
Ավարտված է

Ժամը

7:00 pm - 9:00 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Halabyan 2a

Կազմակերպիչ

TUMO Labs