Entrepreneurship Hack Night with Vladimir Khoetsyan
Դեկտեմբերի 3-ին Ամերիկյան համալսարանում տեղի կունենա Entrepreneurship Hack Night հանդիպումը, որի հյուրը կլինի Wirestock-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Վլադիմիր Խոյեցյանը։ Նա կներկայացնի, թե ինչպես են հաջող տեխնոլոգիական ընկերությունները կառուցվում ոչ թե առաջին իսկ փորձից, այլ ճիշտ պահին և ճիշտ ձևով իրականացված շրջադարձերի շնորհիվ։
Մոտ 25 տարվա փորձ ունեցող Վլադիմիր Խոյեցյանը տեխնոլոգիական արտադրանքների և արհեստական բանականությամբ աշխատող հարթակների ստեղծման ու մասշտաբավորման ոլորտի մասնագետ է։ Նա եղել է Bills.com-ի վաղ աշխատակիցներից, այնուհետև՝ Renderforest-ի համահիմնադիրն ու բարձրագույն ղեկավար կազմի անդամը՝ ստեղծելով աշխարհում ամենատարածված AI-ով աշխատող վիդեոկոնտենտի հարթակներից մեկը։ Այսօր նա հիմնադրել և ղեկավարում է Wirestock-ը՝ մի հարթակ, որն ապահովում է ուսուցման տվյալների հասանելիություն AI լաբորատորիաների համար՝ օգտագործելով գլոբալ ստեղծագործողների համայնքի ներուժը։
Հանդիպման ընթացքում Վլադիմիր Խոյեցյանը կանդրադառնա հետևյալ հարցերին․
- ինչու՞ է առաջին գաղափարը հաճախ սխալ մեկնարկ,
- ինչպե՞ս հասկանալ՝ երբ է անհրաժեշտ շրջադարձ,
- ի՞նչ տեսք ունեն ռազմավարական շրջադարձերը իրական ստարտափներում,
- Wirestock-ի պատմությունն ու ստեղծողների դերը AI-ի ապագայում,
- Bills.com, Renderforest և Wirestock նախագծերից ստացած ամենակարևոր դասերը։
Միջոցառումը նախատեսված է հիմնադրիրների, նորարարների, տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրվողների և ստարտափների ներքին որոշումների իրական գործընթացներին ծանոթանալ ցանկացողների համար։












