Digital Fortresses: How Armenian Banks Fight Cybercrime

Digital Fortresses: How Armenian Banks Fight Cybercrime

Ձմեռային զեղչերի սեզոնը մոտենում է, իսկ կիբեռհանցագործներն ակտիվանում են․ հենց այս թեմային է նվիրված Թումո լաբերի երկրորդ open-talk-ը, որը կմեկնարկի դեկտեմբերի 1-ին՝ Կիբեռերկուշաբթիի շրջանակում։ Միջոցառմանը կմասնակցեն երեք խոշոր հայկական բանկերի կիբեռանվտանգության մասնագետներ՝ ներկայացնելով, թե ինչպես են ապահովվում քաղաքացիների դրամական հաշիվներն առօրյայում և տոների ընթացքում, երբ օնլայն խարդախությունները զգալիորեն աճում են։

Քննարկման ընթացքում մասնակիցները կծանոթանան՝

  • Որոնք են Կիբեռերկուշաբթվանն ու այլ տոներին օնլայն-խարդախության ամենատարածված մեթոդները
  • ​Ինչպես են բանկերը հայտնաբերում ու կասեցնում կասկածելի գործարքներն իրական ժամանակում
  • Ինչ կարող եք անել՝ ձեր հաշիվներն ապահովելու ու անվտանգ գնումներ կատարելու համար
  • ​Որ տեխնոլոգիաներից է կառուցված բանկի «թվային ամրոցը»
  • Որ վտանգներն ու խաբեության մեթոդներն են սպառնում հայկական բանկերի հաճախորդներին
  • ​Ինչպես է զարգանում կիբեռանվտանգությունը բանկերում, և ինչպես երիտասարդ մասնագետին ներգրավվել համակարգում
  • Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ու ՀՏՀԳ-ի համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակում։ Թումո լաբերը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Միջոցառումն ավարտված է։

Ամսաթիվ

01 Դկտ 2025
Ավարտված է

Ժամը

7:30 pm - 7:30 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Halabyan 2a

Կազմակերպիչ

TUMO Labs