B2B EXPO YEREVAN 2026

B2B EXPO YEREVAN 2026

Մարտի 13-ից 15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում կանցկացվի B2B EXPO YEREVAN 2026 մասնագիտական ցուցահանդեսը։ Միջոցառումը նպատակ ունի ստեղծել միասնական հարթակ գործարար աշխարհի ներկայացուցիչների համար՝ նպաստելով նոր գործընկերային կապերի հաստատմանը և փորձի փոխանակմանը։

«Big Projects» ընկերության կողմից կազմակերպվող այս նախաձեռնության գլխավոր գործընկերն է «Մանթաշյանց» գործարարների ակումբը։ Ցուցահանդեսի առանցքային առաքելությունը տարբեր ոլորտների ծառայություններ մատուցող ընկերությունների և պոտենցիալ բիզնես հաճախորդների միջև ուղիղ կապի հաստատումն է։

Ոլորտային ընդգրկվածությունը ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 100 ընկերություններ, որոնք ներկայացնում են բիզնեսի համար կենսական նշանակություն ունեցող հետևյալ ուղղությունները.

  • Բիզնես խորհրդատվություն, իրավաբանական և հաշվապահական ծառայություններ,
  • Ֆինանսաբանկային համակարգ և ներդրումային հարթակներ,
  • Մարքեթինգ, գովազդ, բրենդինգ և տպագրական ծառայություններ,
  • Բիզնեսի ավտոմատացում և կոմերցիոն տարածքներ,
  • Միջոցառումների կազմակերպում և սերտիֆիկացում։

Այցելուների համար մուտքն անվճար է, սակայն պարտադիր է նախնական գրանցումը։

Այն ընկերությունները, որոնք ցանկանում են հանդես գալ սեփական տաղավարով, կարող են մանրամասներին ծանոթանալ https://bit.ly/bb_pavilion հղմամբ կամ կապ հաստատել կազմակերպիչների հետ +374 44 53 35 26 հեռախոսահամարով։

 

Միջոցառումն ավարտված է։

Ամսաթիվ

13 - 15 Մրտ 2026
Ավարտված է

Ժամը

11:00 am - 8:00 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Meridian Expo Center

Կարգավիճակ

Կազմակերպիչ

Big Projects