Արհեստական բանականություն և փափուկ հմտություններ ՄՓՄՁ-ների համար

Արհեստական բանականություն և փափուկ հմտություններ ՄՓՄՁ-ների համար

ՀԲԸՄ Հայաստանի և DSIK Հայաստանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 5–6-ը Երևանում տեղի կունենա երկօրյա կոնֆերանս՝ «Արհեստական բանականություն և փափուկ հմտություններ ՄՓՄՁ-ների համար» թեմայով։ Միջոցառման նպատակն է մի հարկի տակ հավաքել պետական և մասնավոր ոլորտների, ֆինանսական կառույցների և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ փոքր և միջին ձեռնարկատերերին օգնելու փափուկ հմտությունների կատարելագործման և ժամանակակից արհեստական բանականության գործիքների կիրառման ոլորտներում։

Կոնֆերանսի ընթացքում տարբեր ձևաչափերով ներկայացվող քննարկումները, ելույթներն ու վարպետաց դասերը հնարավորություն կտան մասնակիցներին ձեռք բերել գործնական և կիրառելի գիտելիքներ։

Ու՞մ համար է նախատեսված`

  • ՄՓՄՁ հիմնադիրներ ու ղեկավարներ
  • Սկսնակ ձեռներեցներ և ստարտափներ
  • Դասընթացավարներ, բիզնես խորհրդատուներ
  • ՀԿ-ներ և բիզնեսի զարգացմանն ուղղված կազմակերպություններ

    Գրանցվելու և հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք՝ հղում։ Տեղերը սահմանափակ են, գրանցումը՝ մինչև դեկտեմբերի 2-ը։ 

Միջոցառումն ավարտված է։

Ամսաթիվ

05 - 06 Դկտ 2025
Ավարտված է

Ժամը

10:00 am - 6:00 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

DoubleTree by Hilton Hotel Yerevan

Կազմակերպիչ

AGBU | Հայկական բարեգործական ընդհանուր միություն