Leadership Meetup

Leadership Meetup

Միջոցառումը կհամախմբի առաջնորդության երկու կարևոր թեմաների շուրջ՝ Ուսուցում և զարգացում (L&D) և անձնակազմի ներգրավվածության և մոտիվացիայի խթանում:

Առաջնորդության այս հանդիպմանը կներկայացվեն ականավոր բանախոսներ, ովքեր կկիսվեն իրենց մոտեցումներով և ռազմավարություններով՝ արդյունավետ զարգացման և մոտիվացիայի միջոցով կազմակերպությունների հզորացման համար:

Բանախոսներ և թեմաներ

Թալին Սաղդասարյան, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կրթական ծրագրերի գնահատման և զարգացման ղեկավար, թեման՝ «Does L&D Matter? Seeing and Showing the Value of L&D»
Այս ելույթը կուսումնասիրի ուսուցման և զարգացման տարբեր մոտեցումներ՝ կենտրոնանալով կազմակերպություններում դրա էական դերի և դրա ազդեցությունը պարզ և տեսանելի դարձնելու գործնական ուղիների վրա:

Նարեկ Ասլիկյան, ACA-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն, թեման՝ «Measuring The Immeasurable: staff engagement and motivation»
Այս ելույթը գործնական գործիքակազմ կտրամադրի ղեկավարներին, հիմնադիրներին և HR մասնագետներին՝ չափելու և մեծացնելու աշխատակիցների ներգրավվածությունը և նկարագրելու առաջնորդի դերն այդ գործընթացում:

Leadership Meetup-ն անվճար է և բաց բոլորի համար:
Մասնակցության համար գրանցումը պարտադիր է։

Միջոցառումն ավարտված է։

Ամսաթիվ

07 Նյմ 2024
Ավարտված է

Ժամը

7:00 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Yandex Hall

Կազմակերպիչ

Armenian Code Academy

Այլ կազմակերպիչներ

LIT Club