ԵՄ-ն հաստատեց USB-C-ն որպես լիցքավորիչների միասնական ստանդարտ

Սմարթֆոնների, պլանշետների և այլ սարքերի համար այն պարտադիր կդառնա 2024 թվականին։

Վերջին լուրերը
ԵՄ-ն հաստատեց USB-C-ն որպես լիցքավորիչների միասնական ստանդարտ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել «Լիցքավորիչներ մեկ վարդակից» օրինագծին։ Փաստաթուղթը նաև թույլ է տալիս սպառողներին ընտրել՝ գնել հեռախոս լիցքավորման ադապտերով, թե առանց: ԵՄ-ն կարծում է, որ դա կօգնի նվազեցնել թափոնները և խնայել սպառողների գումարները, գրում է vc.ru-ն:

Նոր կանոնները պարտադիր կդարձնեն USB-C ստանդարտը սպառողական էլեկտրոնիկայի մեծ մասի համար՝ սմարթֆոնների, պլանշետների, էլեկտրոնային ընթերցիչների, խաղային կոնսուլների, թվային տեսախցիկների, ականջակալների և շարժական բարձրախոսների, անլար մկնիկների և ստեղնաշարերի համար: Բացի այդ, նոր պահանջներն ուժի մեջ մտնելուց 40 ամիս անց, օրենքը կազդի նաև նոութբուքերի վրա:

- Advertisement -
ԵՄ-ն հաստատեց USB-C-ն որպես լիցքավորիչների միասնական ստանդարտ

Օրենքն ուժի մեջ կմտնի Եվրախորհրդարանի նախագահի ստորագրելուց հետո 20 օրվա ընթացքում։ Դրա նորմերը կսկսեն կիրառվել ուժի մեջ մտնելուց 24 ամիս անց և ակնկալվում է, որ փոփոխությունները տեղի կունենան 2024 թվականին։

Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է 2021 թվականի սեպտեմբերին USB-C-ն դարձնել սպառողական էլեկտրոնիկայի միասնական լիցքավորման պորտ, իսկ 2022 թվականի հունիսին Եվրախորհրդարանը հաստատել է օրինագիծը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները