Հայազգի երկու գործարար ներառվել են Ֆորբսի ռուսաստանաբնակ 88 միլիարդատերերի 2022թ.–ի վարկանիշում։
42–րդ հորիզոնականը զբաղեցրել է Badoo ինտերնետաին ծանոթությունների ծառայության հիմնադիր, մասնավոր ներդրող Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց)։ Նրա ունեցվածքը գնահատվում է 2 մլրդ դոլար։
82–րդ հորիզոնականում «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն է։ Նրա ունեցվածքը գնահատվում է 1,1 մլրդ դոլար։
Միլիարդատերերի մեծամասնության ունեցվածքը մեկ տարում նվազել է։ Առաջին տասնյակում նվազում է գրանցվել բոլորի մոտ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։